Լրահոս
Օրվա լրահոսը

Որտեղի՞ց է ֆինանսավորվում «Լուսավոր Հայաստանը»

Սեպտեմբեր 16,2015 14:54

«Լուսավոր Հայաստան» նախաձեռնությունում հավաքված են տարբեր քաղաքացիական շարժումներից ակտիվիստներ: Այսօր, այդ մասին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց նախաձեռնության հեղինակ, ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը`պատասխանելով լրագրողներից մեկի հարցին` ինչպե՞ս է ստացվել, որ «Լուսավոր Հայաստանում» հավաքվել են «Դեմ եմ»-ի ակտիվիստները, ու չկան նախկին կուսակցականներ: Նա հստակեցրեց, որ «Լուսավոր Հայաստանի» թիմը հավաքելիս նախապատվություն է տրվել հնարավորինս մաքուր կենսագրություն ունեցող անձանց: «Տարբեր շարժումներից մեզ մոտ մարդիկ կան, հերթով կտեսնեք, այստեղ միացել են այն մարդիկ, որոնք կիսում են «Լուսավոր Հայաստանի» գաղափարները, հիմա մի մասը կարող է լինել «Դեմ եմ»-ից, մի մասը՝ «Ոչ թալանից», կամ «Դուրս մեր գրպանից»,-ավելացրեց ԱԺ պատգամավորը:

Նա դժվարանում է այս պահին պատասխանել, թե քանի անդամ կա նախաձեռնությունում. թիվն օր օրի ավելանում է: Նախաձեռնությունն առաջիկայում, ինչպես հայտնի է, կգրանցվի որպես կուսակցություն: Ինչ վերաբերում է կուսակցության ֆինանսավորման աղբյուրներին, պատգամավորը նշեց, որ այս պահին նախաձեռնության անդամները իրենց ներդրումներն են անում, ու «քանի նախաձեռնության անդամների թիվն ավելանա, ներդրումները կավելանան»:

«Լուսավոր Հայաստանը» մասնակցելու է 2017-ի խորհրդարանական ընտրություններին:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930