ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հրապարակել է զեկույց՝ 2015 թ. հունիսի 23-ին և հուլիսի 6-ին տեղի ունեցած Էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ ուղղված խաղաղ ցույցի մասնակիցների մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ:
Զեկույցում ամփոփվել են ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից իրականացվող ոստիկանություն – քաղաքացի հարաբերություններում մարդու իրավունքների վիճակի ուսումնասիրությանն ուղղված ԶԼՄ մշտադիտարկման արդյունքները, էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ բողոքի ցույցեր կազմակերպած քաղաքացիների նկատմամբ ոստիկանության գործողությունների իրավական գնահատականը և ցուցարարների իրավունքների պաշտպանությանն ուղղված ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից նախաձեռնած գործողությունները:
Զեկույցն ամբողջությամբ՝ այստեղ
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ