ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ բանկոմատից գումար հափշտակելու դեպքի առթիվ, որի շրջանակներում միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։
2015 թվականի ապրիլի 8-ին քաղաքացին իր բանկային քարտով փորձել է գումար կանխիկացնել բանկոմատից: Կարծելով, որ գործարքը չի կատարվել՝ քաղաքացին, վերցնելով քարտը, հեռացել է: Հետագայում ստուգելով բանկային հաշվի մնացորդը՝ պարզել է, որ դրանում առկա է 50.000 ՀՀ դրամի պակասորդ:
Քաղաքացու դիմումի հիման վրա ուսումնասիրելով տվյալ բանկոմատն սպասարկող սարքի տեսագրությունը՝ պարզվել է, որ քաղաքացու հեռանալուց անմիջապես հետո մի կին երիտասարդ աղջկա հետ մոտեցել և բանկոմատից վերցրել է քաղաքացու գումարը։
Քննություն է տարվում՝ դեպքի բոլոր հանգամանքները բազմակողմանի օբյեկտիվ հետազոտելու ուղղությամբ, միջոցներ ձեռնարկվում՝ հայտնաբերելու տեսագրության մեջ պատկերված կնոջը։
Կարդացեք նաև
Ովքեր ճանաչում են լուսանկարներում պատկերված անձին կամ որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին կամ ոստիկանության մոտակա բաժին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտե