«Ես իմ կարծիքը գաղտնի եմ պահում»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ իր դիրքորոշմանը վերաբերող հարցին, ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանը: Երեկ, հիշեցնենք, Սեդրակյանն ասել էր, որ դեռ որոշում չունի:
Մհեր Սեդրակյանն ասաց, որ կարդացել է Սահմանադրության նախագիծը: Նա կարծում է, որ ժողովուրդը ևս կընթերցի ու վերջնական տեսակետ կարտահայտի:
Լրագրողներից մեկի դիտարկմանը, որ նախագծով մեծամասնական համակարգը վերանում է, գործելու է հարյուր տոկոսանոց համամասնական համակարգ, ինքը մտավախություն-մտահոգություններ չունի՞, որ այլեւս խորհրդարան չի կարող գալ, Մհեր Սեդրակյանն արձագանքեց. «Ինձ համար մեկ ա, ոնց ուզում ա լինի` և՛ մեծամասնական, և՛ համամասնական, ինձ համար նշանակություն չունի»:
Մեկ այլ դիտարկման, որը վերաբերում էր կայուն մեծամասնության սկզբունքին, տեսակետ կա, որ կայուն մեծամասնության դեպքում իշխող ուժը կդառնա անվերահսկելի, ՀՀԿ-ականը նկատեց. «Տենց բան չի կարա ըլնի, ում ինչ ձև պետք ա, տենց էլ ասում ա»:
Կարդացեք նաև
Մհեր Սեդրակյանը դժվարացավ պատասխանել հարցին, թե 2018 թվականին ո՞ր պաշտոնին է տեսնում Սերժ Սարգսյանին:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ