Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Անդամահատված վերջույթով քաղաքացուն միանգամից 3-րդ կարգ է հասնում (Տեսանյութ)

Սեպտեմբեր 16,2015 14:22

«Միայն հիվանդությունը բավարար չէ հաշմանդամ ճանաչվելու համար: Եթե մարդու մոտ չկա կենսագործունեության որեւէ տեսակի սահմանափակում, նա չի կարող ճանաչվել հաշմանդամ»,-արձագանքելով քաղաքացիների դժգոհություններին, այսօր «Հայացք» մամուլի ակումբում ասաց Բժշկասոցիալական փորձաքննությունների (ԲՍՓ) գործակալության պետ Արմեն Սողոյանը:

Ըստ պարոն Սողոյանի, անհրաժեշտ է, որպեսզի մարդու մոտ լինի հիվանդություն եւ դրա առկայությամբ որեւէ օրգանի ֆունկցիայի երկարատեւ, կայուն խանգարում, որպեսզի նա ճանաչվի հաշմանդամ: Սակայն հաշմանդամ ճանաչվելը դեռեւս չի նշանակում, որ մարդը ցմահ կարող է թոշակավորվել:

ԲՍՓ-ն որոշակի հիվանդությունների դեպքում, ժամանակ առ ժամանակ փորձաքննությունն է նշանակում, ինչն էլ, բնակչության կարծիքով, կոռուպցիայի հնարավորություն է ստեղծում գործակալության մասնագետների համար: Այս առնչությամբ, հարցին, թե մարդու ոտքը կամ թեւն անդամահատված են, բայց ամեն տարի ԲՍՓ-ն կանչում է փորձաքննության, ի՞նչ է, մարդու ոտքը կամ ձեռքն աճելո՞ւ են, Արմեն Սողոյանն ասաց, որ անդամահատված վերջույթի դեպքում, միանգամից, անժամկետ, առանց լրացուցիչ անգամ կանչելու քաղաքացին կարող է 3-րդ կարգ ստանալ. «Բայց սա դինամիկ պրոցես է, կարող է մյուս օրգաններն էլ են ախտահարվում, մյուս ոտքն ինչ է լինում, պրոթե՞զ են դնում, հնարավոր է, որ որեւէ արդյունք չի լինում եւ երկրորդ խումբ է նշանակվում»:

Մանրամասները` տեսանյութում

Պարոն Սողոյանի տվյալներով, հանրապետությունում 200 հազար 401 հաշմանդամություն ունեցող մարդ կա, որի 41 տոկոսը կին է, 8 հազար 47-ը` երեխաներ: Հաշմանդամության կարգ ունեցող քաղաքացիների 136 հազար 713-ը անժամկետ են ճանաչվել հաշմանդամ: Ինչպես Արմեն Սողոյանն ասաց, 400-500 բողոքարկում է լինում, որից 3-4 տոկոսի վերաբերյալ որոշումը փոխվում է:

Aravot.am-ի այն հարցին, թե հիվանդությունները կառավարության սահմանած ցանկով են եւ հիվանդությունը կամ լինում է, կամ չի լինում, ինչո՞ւ պետք է ֆիզիկական եւ հոգեկան խնդիրներ ունեցող մարդը, իր հոգսը թողած` ընկնի բողոքարկումներով զբաղվի, պարոն Սողոյանն ասաց, որ անգամ ամենազարգացած երկրում այդպիսի խնդիր առաջանում է` հաշվի առնելով մարդկային գործոնը:

Անդրադառնալով ոլորտում առկա կոռուպցիոն ռիսկերին, գործակալության պետը հավաստիացրեց, որ ներկայումս կառույցում բարեփոխումներ են ընթանում` կոռուպցիան նվազեցնելու համար:

Ոլորտը բարեփոխելու համար մի նորամուծություն էլ է արվում, մարդը ճանաչվեց հաշմանդամ, տվյալ անձի համար վերականգնողական ծրագիր է մշակվում:
Նրա խոսքերով. «Կոռուպցիոն ռիսկերն առկա են, դրանք հետեւողականորեն պետք է նվազեցվեն եւ նվազեցվում են:

Մանրամասները` տեսանյութում

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930