«Ես նման անձ չեմ ճանաչում, նա երկու, երեք տարի ապրել է մեր թաղամասում, բայց ես չեմ ճանաչում: Եթե երեխու մորը խփում են գետնին և երեխեն ծեծում է այդ մարդկանց, ամոթ էլ կլիներ, որ չծեծեր տասնվեց տարեկան երեխա է: Հիմա գործը ընթացքի մեջ է, ինքը փախած ա, երբ որ կբռնեն՝ կբերեն այդ ժամանակ կպարզվի, դուք էլ կիմանաք»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանն`անդրադառնալով այն մեղադրանքներին, որ իր որդին եւ նրա ընկերները ծեծի էին ենթարկել «Ներազգային ազատագրական շարժում» նախաձեռնության ղեկավար Վահրամ Մարտիրոսյանին և նրա կնոջը: Մհեր Սեդրակյանն «անհեթեթություն» է համարում այդ պնդումները:
Ճշտող հարցին`Մարտիրոսյանը պնդել է, որ Մհեր Սեդրակյանը հրավիրել է իրեն պատկանող սրճարան, Մհեր Սեդրակյանն ասաց, որ ինքը սրճարան չունի, այնուհետ պնդեց, թե վերջինս իրենից ոչ մի բան չի ներկայացնում, որ իրեն սրճարան հրավիրեր. «Նախ ինքը ո՞վ ա, որ ես էլ հրավիրեմ, ինքը իմ համար ո՞վ ա, ես չեմ էլ ճանաչել տենց մարդ: Դուք լսել եք, որ ինքը ում տանը մնացել է՝ երեք հազար դոլար է գողացել և մարդու ու կնիկ փախած են: Հիմա որ կբռնեն՝ այդ ժամանակ դուք էլ կհամոզվեք, որ այն, ինչ իմ մասին ամբախ-զամբախ բաներ էր գրում, ես էդ մարդը չեմ: Կամ դու ո՞վ ես, որ ես քեզ ծեծեմ, ինչի՞ համար ծեծեմ»:
Անդրադառնալով տարածված հիմնավորմանը, թե ինքը ինչ-ինչ հարցերով օգնում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը ՝պատգամավորը հերքեց, ասելով թե ինքը գազի հետ գործ է ունում այնքանով, որքանով ցանկացած բնակիչ:
Դիտարկմանը, թե ծեծելով հարց լուծելը նորմա՞լ է պատգամավորը դժվարացավ պատասխանել. «Ես չգիտեմ, էդ դուք կիմանաք»:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ