Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

1999-ի նախագահի եւ պառլամենտական մեծամասնության առճակատումն ու Հոկտեմբերի 27-ը. քննարկում ԱԺ-ում

Սեպտեմբեր 16,2015 13:56

Սահմանադրագետ Վարդան Պողոսյանը կառավարման ձեւի փոփոխման անհրաժեշտությունը հիմնավորում է՝ ասելով, որ գործող Սահմանադրությունը կոնֆլիկտոգեն է:

Սեպտեմբերի 16-ին ԱԺ նիստում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը նրան հորդորեց 20 տարվա մեջ գոնե 1 օրինակ մատնանշել, երբ որեւէ ճգնաժամ պայմանավորված է եղել կիսանախագահական կառավարման համակարգով. «Պետաիրավական հանձնաժողովի նիստի ժամանակ ակնարկեցիք, որ 99-ին, երբ Միասնության դաշինքը խորհրդարանում վերցրեց մեծամասնությունը եւ նման հակասություն առաջացել էր, այդ ճգնաժամը հանգուցալուծվեց Հոկտեմբերի 27-ի սպանություններով: Խնդրում եմ ճշտեք՝ ի՞նչ նկատի ունեք: Եթե այս սպանությունները պայմանավորված չէին կոնֆլիկտոգեն Սահմանադրությամբ, ինչո՞ւ եք այդ օրինակը բերում, միեւնույն է, դա ոչ մի բան չի ապացուցում: Իսկ եթե պայմանավորված է, ստացվում է, որ իրավիճակը հանգուցալուծել է իշխանության հենց այն թեւը, որի՝ այն ժամանակվա ազգային անվտանգության նախարարին դուք այսօր ներկայացնում եք»:

Constitutional Reform Committee gave a press conference at the RA Constitutional Court

Վարդան Պողոսյանը պատասխանեց, որ առաջին ճգնաժամային իրավիճակը եղել է այն ժամանակ, երբ ՀՀ առաջին նախագահը հրաժարական ներկայացրեց, որը նրա պնդմամբ՝ չի եղել իր հոժար կամքով, այլ եղել է ճնշումների ներքո. «Պառլամենտական կառավարման համակարգում նման իրավիճակ չի կարող առաջանալ: Կարող են քաղաքակիրթ ձեւով անվստահություն հայտնել վարչապետին եւ հրաժեշտ տալ նրան»:

Ինչ վերաբերում է Հոկտեմբերի 27-ին, նա ասաց. «Ես երբեւէ չեմ ասել, որ կա պատճառահետեւանքային կապ 1999-ի նախագահի եւ պառլամենտական մեծամասնության հակասությունները՝ մի կողմից եւ մյուս կողմից՝ Հոկտեմբերի 27-ի միջեւ: Ես ասել եմ, որ այդ ժամանակ պառլամենտական ընտրություններից հետո առաջացել էր առճակատում մի կողմից ՀՀ նախագահի, մյուս կողմից՝ պառլամենտական մեծամասնության միջեւ: Այդ առճակատումը տեւել է մինչեւ 2000-ի գարունը, երբ պառլամենտական մեծամասնության եւ ՀՀ նախագահի միջեւ հարաբերությունները ինչ-որ ձեւով պարզվեցին: Այսինքն, կիսանախագահական կառավարման համակարգը ՀՀ-ում չի ունեցել այն ընթացքը, որի մասին դուք թերեւս կցանկանայիք, որ այդպես լիներ: Կիսանախագահական համակարգը ՀՀ-ում որոշակի փուլերում եղել է կոնֆլիկտոգեն: Սահմանադրությունները գրվում են այն նպատակով, որպեսզի կանխեն հնարավոր առճակատումները»:

Վարդան Պողոսյանի պատասխանը Լեւոն Զուրաբյանը որակեց դեմագոգիկ անհեթեթություններ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930