Սեպտեմբերի 16-ին ԱԺ-ում կրքերը լարվեցին, երբ սահմանադրագետ Վարդան Պողոսյանը, խոսելով խորհրդարանական համակարգի մասին, ասաց, որ Հայաստանի Սահմանադրության նախագիծը միակը չէ, որտեղ վարչապետի պաշտոնի թափուր լինելու դեպքում՝ թեկնածուի առաջադրումը պատկանում է ոչ թե նախագահին կամ պատգամավորական մեծամասնությանը,այլ՝ խորհրդարանի նախագահին:
Այդ մասին հարց էր ուղղել ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը՝ հորդորելով գոնե մեկ խորհրդարանական՝ ոչ միապետական եվրոպական Սահմանադրության օրինակ բերել, որտեղ այդպես է:
Վարդան Պողոսյանը զարմացավ՝ ԱԺ նախագահին նման լծակ տրամադրելն ինչո՞ւ է այդքան անհանգստացնում ձեզ, եթե հաջորդ իսկ քայլում ԱԺ-ն ինքը կարող է առաջադրել, առանց ԱԺ նախագահի առաջադրման:
Հրանտ Բագրատյանը տեղից արձագանքեց, որ սխալ է պատասխանում, իսկ Վարդան Պողոսյանը հեգնեց. «Փայլուն տրամաբանություն է»: Բագրատյանի նյարդերը տեղի տվեցին, նա Վարդան Պողոսյանի վրա սկսեց բղավել, որ դեմագոգիայով է զբաղվում. «Հարց են տալիս, նորմալ պատասխանի»: ՀՀԿ-ականներից մեկը`Խոսրով Հարությունյանը սկսեց միջամտել, տեղից սկսեց Բագրատյանին դիտողություններ անել նաեւ Հայկ Բաբուխանյանը ու արդեն Գալուստ Սահակյանին չէր հաջողվում կրքերը հանդարտեցնել:
Կարդացեք նաև
«Արի հլը տենամ ի՞նչ ես ասում, արա, դուրս արի, արի ստե՛ղ»,- Բագրատյանն այսպես ՀՀԿ-ականին հրավիրեց նիստերի դահլիճից դուրս՝ հաշիվները մաքրելու:
Գալուստ Սահակյանն էլ խորհուրդ տվեց՝ երկուսդ էլ դուրս եկեք ավելի լավ է, դրսում մաքրեք ձեր հաշիվները:
Բագրատյանը, ոչ էլ ՀՀԿ-ականը, այնուամենայնիվ, դուրս չեկան:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
սահմանադրագետ – ամեն ինչ պարզ է