Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Վարդան Պողոսյանը՝ Զուրաբյանին. «Կեղծ տեղեկությունների մասին պնդումները մնում են ձեր խղճի վրա»

Սեպտեմբեր 16,2015 13:34

Սեպտեմբերի 16-ին ԱԺ նիստում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը սահմանադրագետ Վարդան Պողոսյանին մեղադրեց երեկ նիստի ընթացքում հրապարակային կեղծ տեղեկություն տրամադրելու մեջ:

Նա պատասխանելով Արամ Մանուկյանի հարցին՝  ասել էր, որ Սերժ Սարգսյանը հայտարարել է, թե չի ձգտում դառնալ ԱԺ նախագահ, վարչապետ կամ նախագահ: Լեւոն Զուրաբյանի խոսքերով՝ Սերժ Սարգսյանը երբեք հրապարակային չի ասել, որ չի ձգտում ԱԺ նախագահի պաշտոնին. «Պետք չէ ապատեղեկացնել մեր հանրությանը»:

Հիշեցնենք, որ նիստում շարունակվում են Սահմանադրական փոփոխությունների նախագծի քննարկումները:

Vardan-PoghosyanՎարդան Պողոսյանը հերքեց Զուրաբյանին՝ ասելով, որ որեւէ կեղծ տեղեկություն չի տրամադրել ԱԺ-ում. «Դա հանրահայտ փաստ է, որը հաստատվել է ՀՀ նախագահի կողմից տարբեր կանալներով»:

Լեւոն Զուրաբյանը տեղից բղավեց, որ ասել եք՝ հրապարակային հայտարարել է: Վարդան Պողոսյանը բարկացավ, հորդորեց լսելու ունակություն ունենալ եւ պահպանել էթիկայի կանոնները. «Ես պնդում եմ, որ ՀՀ նախագահը հանրության համար հայտարարել է, որ ինքը չի հավակնում ԱԺ նախագահի պաշտոնին, եթե անցում է կատարվում խորհրդարանական կառավարման համակարգի: Հետեւաբար կեղծ տեղեկությունների մասին պնդումները մնում են ձեր խղճի վրա»:

Զուրաբյանը տեղից ճշտեց՝ իսկ հանրությունն ո՞վ ա:

Գալուստ Սահակյանը արձագանքեց. «Համենայնդեպս, դուք չեք, մի խանգարեք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930