Լրահոս
Օրվա լրահոսը

Մարդու իրավունքների պաշտպանության հարցում Ադրբեջանն ամենաբարդ վիճակում է (Տեսանյութ). «Ա1+»

Սեպտեմբեր 16,2015 13:14

Երևանում մեկնարկել է «Վստահության կոալիցիա Հարավային Կովկասում» տարածաշրջանային երկօրյա սեմինարը։ Նորվեգիայի հելսինկյան կոմիտեի կողմից անցկացվող միջոցառումն արդեն երրորդ տարին է` համախմբում է երիտասարդների Հայաստանից, Լեռնային Ղարաբաղից, Վրաստանից, Աբխազիայից և Հարավային Օսիայից, ինչպես նաև Ադրբեջանից։ Վերջինս, կոմիտեի գլխավոր քարտուղար Բյորն Ինգենսլանդի խոսքով, ամենաբարդ կացության մեջ է մարդու իրավունքների պաշտպանության հարցում։ Ադրբեջանական պատվիրակության երևանյան այցը հնարավոր չէ, ուստի նրանց հետ կապը պահպանում են առցանց։

«Այս ծրագրի շրջանակներում մեր նպատակն է, որ ոչ թե մենք անմիջապես աշխատենք մարդու իրավունքների հետ կապված խնդիրների վերաբերյալ, այլ հնարավորություն ընձեռենք տեղական իրավապաշտպան կազմակերպություններին, որպեսզի նրանք աշխատեն։ Ամենամեծ մտահոգությունը, որ մենք ունենք Ադրբեջանում՝ բազմաթիվ քաղբանտարկյալների հարցն է։ Մեր ընկերները, շատերը հիմա ազատազրկված են, նրանց համար դժվար է աշխատել, բայց մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի ընձեռենք նրանց այդ հնարավորությունը»,-ասում է քարտուղարը։

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930