Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է սահմանամերձ Տավուշի մարզում գազի գինը թանկ

Սեպտեմբեր 16,2015 13:10

Ադրբեջանական զինուժի կողմից հաճախ գնդակոծվող Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի բնակիչները համեմատաբար ավելի թանկ են վճարում իրենց ավտոմեքենաները գազով լիցքավորելու համար:

Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքի ավտոգազալցավորման ճնշման կայաններում մեկ խորանարդ մետր գազի գինը 170 դրամ է: Տավուշցի վարորդներն ասում են, որ այդ ԱԳԼՃԿ-ներում մինչեւ 250 մթնոլորտ ճնշում են ապահովում:

Վարորդների վկայությամբ՝ Տավուշի մարզում գործող ԱԳԼՃԿ-ներում լիցքավորելիս առավելագույնը 220 մթնոլորտ են ապահովում: Իջեւանի տարածաշրջանի Սարիգյուղի տարածքում գործող ԱԳԼՃԿ-ում մեկ խորանարդ մետր գազի գինը 180 դրամ է, Տավուշի մարզի ավտոգազալցավորման մյուս կայաններում՝ 200 դրամ: Իջեւան-Ազատամուտ ճանապարհին գործող ԱԳԼՃԿ-ում անցյալ տարի մեկ խորանարդ մետր գազի գինը 160 դրամ էր, սակայն այդ տարածաշրջանի այլ ԱԳԼՃԿ-ի տերերի պահանջով այդ լիցքավորման այդ կայանում գազի գինը դարձավ 200 դրամ:

Նշենք, որ Վրաստանից Հայաստան մտնող ռուսական բնական գազի խողովակաշարը ի սկզբանե ձգվում է Տավուշի մարզի տարածքով : Տավուշի մարզի ԱԳԼՃԿ-ներում ինչպե՞ս է ձեւավորվում գազի գինը, ո՞վ է վերահսկում այս ոլորտում տնտեսական մրցակցությունը:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930