Վարդան Պետրոսյանի պաշտպան, փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը տեղեկացրեց, որ հանդիպում է Վարդան Պետրոսյանին, նա գնում է աշխատանքի, գալիս, բայց դեռ չի հարմարվել:
«Անալիտիկ» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը նա մանրամասնեց. «Ժամանակ է պետք, որ ինքը ադապտացվի: Լրագրողներից շատերը զանգում, հարցնում են, ուզում հարցազրույց անել: Բայց նա դեռ պատրաստ չէ: Պատկերացնում եք՝ մեկ տարի ութ ամիս մարդը փակ տեղում է եղել, հանկարծ մեկ օրվա մեջ ասում են՝ ազատության մեջ ես, գնա աշխատանքի: Նրան գոնե մեկ-երկու շաբաթ պետք է, որ ադապտացվի այս կյանքին: Նույնիսկ ինքը դեռ չի էլ հասկանում ընդմիջումը բերե՞ն, թե՞ կարող է դուրս գնալ: Նա իրավունք ունի գնալ տուն, լողանալ, բայց մի տեսակ դեռ չի հարմարվել այդ ամենին»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ