«Դեռ ոչ մի տեղ չեմ պատրաստվում անդամագրվել, բայց ողջունում եմ: Ինչպես մի քանի անգամ արդեն ասել եմ, որքան երիտասարդ, լավ, թարմ, պայծառ դեմքեր լինեն, ինչպես իմ գործընկերներ Նիկոլ Փաշինյանի ստեղծածը եւ Էդմոն Մարուքյանինը, միայն ողջունում եւ ուրախանում եմ»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը:
Aravot.am-ի տեղեկություններով, Թեւան Պողոսյանն առաջիկայում պատրաստվում է անդամագրվել ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի կողմից ստեղծվող «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը եւ խորհրդարանական առաջիկա ընտրություններին մասնակցել այդ կուսակցության ցուցակով:
Թե որտե՞ղ կլինի Թեւան Պողոսյանն առաջիկայում`Էդմոն Մարուքյանի, թե՞ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կուսակցությունում, ասաց. «Ապագան ցույց կտա: Բայց այժմ իմ տեղում եմ`էթիկայից եւ իմ պարտավորություններից ելնելով»:
Խոսակցություններ են շրջանառվում նաեւ, որ Նիկոլ Փաշինյանի եւ Էդմոն Մարուքյանի կուսակցությունները, հավանական է, դաշինքով մասնակցեն առաջիկա խորհրդարանական ընտրություններին:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ