ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Քննիչի որոշմամբ` Լեւոն Հայրապետյանի նկատմամբ խափանման միջոցը տնային կալանքից փոխարինվել է չմեկնելու մասին ստորագրությամբ»,- ՏԱՍՍ-ին հայտնել է աղբյուրը` պարզաբանելով, որ այդ որոշումն ընդունվել է «այն բանի կապակցությամբ, որ լրացել է կալանքի տակ պահելու` օրենքով նախատեսված առավելագույն ժամկետը»:
Հայրապետյանի տնային կալանքի ժամկետը լրացել է սեպտեմբերի 15-ին: «Բաշնեֆտ»-ի գործով նա կալանքի տակ էր պահվում անցյալ տարվա հուլիսի 17-ից, իսկ խարդախությամբ 700 հազար դոլարի հափշտակման մասին մյուս գործով (որն ստացվել է Բաշկիրիայից սենատոր Իգոր Իզմեստեւի մորից)՝ անցյալ տարվա սեպտեմբերից:
Երկրորդ գործով Գլխավոր դատախազությունը չի հաստատել մեղադրական եզրակացությունը՝ նյութերը վերադարձնելով լրացուցիչ քննության: Դրանով իսկ լրացել է հետաքննության ընթացքում կալանքի տակ պահելու առավելագույն ժամկետը, որը սահմանված է 12 ամիս: