Հատված ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանի հարցազրույցից:
-Սեփականության իրավունքին վերաբերող դրույթը (հոդված 58, 6 կետ) եւս հանրային քննարկումների շնորհիվ փոփոխվեց, ամրագրվեց, որ «հողի սեփականության իրավունքից չեն օգտվում օտարերկրյա քաղաքացիները եւ քաղաքացիություն չունեցող անձինք», բայց պահպանվել է մյուս խնդրահարույց ձեւակերպումը` «բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի»: Կարծիք կա, թե արգելող օրենքի բացակայությունը օտարերկրյա քաղաքացիներին կտա հողի սեփականության իրավունք։
-Նախ՝ Հայաստանում բոլոր հողերը սեփականաշնորհված են ու օտարի կողմից սեփականաշնորհելու բան չկա: Բայց այդ հարցին նաեւ հետեւյալ կերպ կպատասխանեմ. եթե որեւէ օտարերկրացի գործարար ուզում է Հայաստանում գործարան կառուցել ու դրա համար պետք է հող գնի, ի՞նչ անենք, արգելե՞նք նրան, այն դեպքում, երբ խոսում ենք դրսից ներդրումների մասին, մեր տնտեսությունը զարգացնելու մասին:
Իսկ որպեսզի այս հարցը լուծվի, նախագծում ամրագրվել է ձեր մեջբերած հատվածը` «բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի»: Սա նշանակում է, որ այդ հարցը կգա խորհրդարան, կքննարկվի, կառավարությունն իր դիրքորոշումը կհայտնի, կհիմնավորի, թե ինչո՞ւ է տվյալ օտարերկրացուն թույլատրում հողը գնել, ու եթե դա մեր պետության անվտանգությանը չի վնասի, խորհրդարանը եւ կառավարությունը կտան իրենց համաձայնությունը:
Կարդացեք նաև
Նման կարծիք հայտնողներին ինչո՞ւ է թվում, որ իրենք հայրենասեր են, մտահոգ են երկրի անվտանգությամբ, բայց ապագա պատգամավորներն ու նախարարները ո՛չ մտահոգ կլինեն, ո՛չ էլ կսիրեն իրենց ազգն ու պետությունը: Սա ի՞նչ թերահավատություն է:
Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում