Երեկ հայտնի դարձավ, որ Հայկ Կյուրեղյանը դատապարտվել է 9 տարվա ազատազրկման՝ ի նշան բողոքի ավտոմեքենայի վրա բարձրանալու եւ օդամղիչ ատրճանակով ոստիկանների ուղղությամբ կրակելու համար։
«ՉԻ» – Փաստորեն խաղալիք ատրճանակով (այդ տիպի ատրճանակներն ազատ վաճառվում են Երեւանի խանութներում) կրակելու եւ «տարածքում գտնվող հասարակության անդամներին շուրջ 5 րոպե տեւողությամբ անհարմարություն պատճառելու» համար Հայաստանում 9 տարի ազատազրկում է «հասնում»։
Հիմա հասկացա՞ք, թե ինչու Լիսկայի որդուն ու թիկնապահին չեն ազատազրկել մարդասպանության համար։ Մեղավորը տուժող կողմն է՝ նա պիտի ցուցմունք տար, որ իր վրա օդամղիչ ատրճանակով են կրակել, եւ այդ դեպքում հաստատ կրակողներին 9 տարով կնստեցնեին։
Համ էլ՝ Սուրիկ Խաչատրյանը Սյունիքի մարզի «հասարակության անդամներին անհարմարություն է պատճառել» ոչ թե «շուրջ 5 րոպե», այլ մոտ 15 տարի:
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում