Լրահոս
Օրվա լրահոսը

Վերջ, ինչքան ուզում եք «բովանդակային քննարկումներ» արեք. «Չորրորդ իշխանություն»

Սեպտեմբեր 16,2015 11:20

Մենք կներկայացնենք ընդամենը երկու փաստարկ, որոնցով «ոչ»-ի կողմնակիցները միանգամից կփակեն սահմանադրական բարեփոխումները գովազդողների բերանը՝ առանց Սահմանադրության տեքստը կարդացած լինելու։

1. Ըստ գործող Սահմանադրության, պետության առաջին դեմքը նախագահն

է, եւ նախագահին ընտրում է ժողովուրդը՝ ուղղակի ընտրությունների միջոցով։ Ըստ նոր տարբերակի՝ պետության առաջին դեմքին (կապ չունի, թե ով կլինի՝ ԱԺ նախագա՞հը, վարչապե՞տը, թե՞ իշխող կուսակցության

առաջնորդը՝ որպես «գենսեկ») ընտրում է ոչ թե ժողովուրդը, այլ իշխող կուսակցությունը։ Այսինքն՝ պետության առաջին դեմքի ընտրությունը լինում է ոչ թե ուղղակի, այլ միջնորդավորված։ Ժողովուրդն ընտրում է ինչ-որ կուսակցություն, իսկ այդ կուսակցությունն իր հերթին ընտրում է պետության առաջին դեմքին։ Վերջ, ինչքան ուզում եք «բովանդակային քննարկումներ» արեք՝ սա անհերքելի իրողություն է, եւ այդքանով արդեն ժողովրդի իրավունքները սահմանափակված են։

2. Ըստ գործող Սահմանադրության՝ պետության առաջին դեմքը չի կարող այդ պաշտոնը զբաղեցնել ավելի քան երկու ժամկետ անընդմեջ։ Ըստ նոր տարբերակի՝ պետության առաջին դեմքը (կապ չունի, թե ով կլինի՝ ԱԺ նախագա՞հը, վարչապե՞տը, թե՞ «գենսեկը») ժամկետային սահմանափակում չունի եւ կարող է առաջին դեմքի կարգավիճակում մնալ թեկուզ մի քանի տասնամյակ։ Սա նույնպես անհերքելի փաստ է՝ անկախ ցանկացած տեսակի «բովանդակային քննարկումներից»:

Վերջ, բովանդակային քննարկումները պրծան:

Մարկ ՆՇԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930