Պոլիեթիլենային աղբն ուղեկցում է մեզ ամեն քայլափոխի և Հայաստանում այն վերածվել է մի չարիքի, որից թվում է արդեն հնարավոր չէ ազատվել։ Ի՞նչ անել, ինչպե՞ս ազատվել բնության մեջ գրեթե չքայքայվող այս նյութից, երբ պետական մարմիններն ըստ էության ոչ մի քայլ չեն ձեռնարկում այդ ուղղությամբ։
Այս խնդրով մտահոգ մարդկանց հրավիրում ենք սեպտեմբերի 16-ին ժամը 19։00 մասնակցել Համահայկական բնապահպանական ճակատի գրասենյակում անցկացվող ֆիլմի դիտմանն ու քննարկմանը, որի ընթացքում միասին ուղիներ կփնտրենք այս հարցը մեղմացնելու համար (հասցե՝ Երևան, Սպենդիարյան 5, բն. 24)։
Առաջարկվում է սկսել «Մաքուր բակ-Մաքուր փողոց-Մաքուր բնակավայր-Մաքուր Հայաստան» արշավը, որի իրականացման համար անհրաժեշտ են ակտիվ մարդիկ, կրեատիվ գաղափարներ, ոգևորող օրինակներ, ակտիվ լրատվամիջոցներ և միասնական գործելու ցանկություն։
Սիրով սպասում ենք այս հարցի նկատմամբ ոչ անտարբեր բոլոր մարդկանց և հետաքրքիր առաջարկների։
Հարցեր և առաջարկներ ունենալու դեպքում գրեք մեր ֆեյսբուքյան միջոցառման պատին, [email protected] էլեկտրոնային հասցեին, կամ զանգահարեք 091/093 53 49 59։
Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնություն