Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոչ»-ի ճակատը սահմանադրական փոփոխություններին զուտ դեմ արտահայտվելով՝ նպաստում է այդ գործընթացի կայացմանը. «Ժողովուրդ»

Սեպտեմբեր 16,2015 11:17

Եթե առաջիկայում «Ոչ»-ի ճակատն իր նպատակներում լրացում չկատարի, ապա այն փաստացի կդառնա իշխանությունների նախաձեռնած սահմանադրական փոփոխությունների գործընթացի «արդյունավետ» մասնակից։ Ցանկացած երկրում քաղաքական գործընթացներն ունենում են կողմ եւ դեմ։

Այսինքն՝ «Ոչ»-ի ճակատը սահմանադրական փոփոխություններին զուտ դեմ արտահայտվելով՝ նպաստում է այդ գործընթացի կայացմանը։ Ավելին՝ եթե գործընթացը հենց այդ՝ դեմ եւ կողմ բանավեճերի մեջ ընթանա, ապա անգամ կարող է այնպիսի իրավիճակ ստեղծվի, որ նոր Սահմանադրության նախագիծն «անցկացնելու» համար իշխանությունները ստիպված չլինեն կեղծարարների իրենց համակարգը ողջ հզորությամբ օգտագործել։ «Ոչ»-ի ճակատի՝ սահմանադրական փոփոխություններին դեմ արտահայտվելու հիմնական փաստարկներից մեկը՝ Սերժ Սարգսյանի վերարտադրությունը, կանխելն է։

Իշխանական քարոզիչներն, իբրեւ այդ մոտեցման հակակշռում, արդեն իսկ դաշտ են նետել այն խայծը, որ եթե Սահմանադրությունը չփոխվի, ապա Ռոբերտ Քոչարյանը կվերադառնա իշխանության։ Արդյունքում, ընդդիմադիր հայացքներ ունեցող ՀՀ քաղաքացուն «Ոչ»-ի ճակատը եւ իշխանություններն այսօր արհեստական ընտրության առջեւ են կանգնեցրել, եթե կողմ է սահմանադրական փոփոխություններին, ապա կողմ է Սերժ Սարգսյանի իշխանության երկարաձգմանը, եթե դեմ է սահմանադրական փոփոխություններին, ապա կողմ է Ռոբերտ Քոչարյանի վերադարձին։

Վահագն ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930