Լրահոս
Օրվա լրահոսը

Արագաչափերի ու տեսախցիկների տեղադրումը չի նպաստել երթեւեկության անվտանգության բարձրացմանը. «Հայկական ժամանակ»   

Սեպտեմբեր 16,2015 10:55

3-4 տարի առաջ, երբ մեր ճանապարհներին տեղադրվում էին արագաչափերն ու տեսախցիկները, հայտարարվում էր, որ դա արվում է երթեւեկության անվտանգությունը բարձրացնելու, եւ ոչ թե շատ տուգանքներ հավաքելու համար:

Անցած տարիների վիճակագրությունը ցույց է տալիս, որ արագաչափերի ու տեսախցիկների տեղադրումը ամենեւին էլ չի նպաստել երթեւեկության անվտանգության բարձրացմանը, իսկ դրանց արձանագրած խախտումների համար քաղաքացիներից գանձված գումարներով Հայաստանը թերեւս կարող է տեղ զբաղեցնել Գինեսի ռեկորդների գրքում։

Վերցնենք ամենաթարմ տվյալները։ Այս տարվա առաջին 7 ամիսներին Հայաստանում տեղի է ունեցել 1802 ճանապարհատրանսպորտային պատահար։ Դրանց հետեւանքով զոհվել է 176 մարդ եւ վիրավորվել 2545-ը։ Անցած տարվա նույն ժամանակահատվածի տվյալները այսպիսին են՝ ՃՏՊ-ների թիվը եղել է 1689, զոհվածների թիվը՝ 156, վիրավորներինը՝ 2405 (տես գծապատկերները):

Այլ կերպ ասած, ՃՏՊ-ների թիվը անցած տարվա նույն ժամանակահատվածում աճել է 6.7 տոկոսով, դրանց հետեւանքով զոհվածների թիվը աճել է 12.8 տոկոսով, իսկ վիրավորվածների թիվը՝ 5.8 տոկոսով։

Նման տխուր վիճակագրություններին ի պատասխան՝ մեր պետական պաշտոնյաները հայտարարում են, թե ՃՏՊ-ների թվի աճը պայմանավորված է ավտոմեքենաների թվի աճով։ Սուտ է: Եվ այդ սուտը «բռնվում է» պաշտոնական այլ վիճակագրությամբ։ Ըստ ՀՀ մաքսային ծառայության պաշտոնական տվյալների, այս տարվա առաջին 7 ամիսներին Հայաստան ներկրվող ավտոմեքենաների ընդհանուր արժեքը անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է գրեթե կիսով չափ։ Կրճատումը հիմնականում պայմանավորված է ներկրվող մեքենաների թվի կտրուկ կրճատմամբ:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930