Երեկ ՀԱՊԿ գագաթաժողովը տեղի ունեցավ, դրա արդյունքներով ՀԱՊԿ ղեկավարները հայտարարություն ընդունեցին, ու այդ հայտարարության մեջ, ի հեճուկս մեր՝ ինչպես պարզվեց լավատեսական կանխատեսումների, բառ անգամ չկա հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի, ադրբեջանական զինուժի կողմից մեր բնակավայրերի գնդակոծման եւ հրետակոծման մասին։
Մինչդեռ Սերժ Սարգսյանը դեռ նախորդ շաբաթ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր. «Վերջին երկու շաբաթներին սահմանում շատ լարված է: Ադրբեջանական կողմը, բացի խոշոր տրամաչափի հրազենից, կիրառում է հրետանային զենք։ Իհարկե, մենք ստիպված ենք պատասխան տալ։ Ես դրա մասին ավելի մանրամասն կխոսեմ Դուշանբեում՝ ՀԱՊԿ գագաթնաժողովի ժամանակ»։
Երեկ գագաթնաժողովի մասին պատմող պաշտոնական հաղորդագրություններից ու հայտարարություններից ամենեւին տպավորություն չի ստեղծվում, թե Սերժ Սարգսյանը կարողացել է հայ-ադրբեջանական սահմանում տիրող իրավիճակի հարցը քննարկման դնել ՀԱՊԿ-ում։
Սերժ Սարգսյանի պաշտոնական կայքում տեղադրված է նրա մի ելույթ, որ ունեցել է Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի ընդլայնված կազմով նիստում։ Այստեղ նա հայ-ադրբեջանական սահմանային վիճակին անդրադարձել է ընդամենը հետեւյալ պարբերությամբ. «Ես տեղեկացրի ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարներին Հարավային Կովկասի տարածաշրջանում իրավիճակի մասին՝ ուշադրությունը սեւեռելով հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով եւ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում լարվածության էական բարձրացման վրա։ Այս հարցի վրա կրկին կանգ չեմ առնի եւ միայն կնշեմ, որ իրավիճակը սրելու ադրբեջանական կողմի փորձերը, միջազգային հանրության համապատասխան արձագանքի բացակայության պայմաններում, հղի են ամբողջ տարածաշրջանում իրավիճակի անկայունացմամբ»։
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում