Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՛չ դպրոց ունեն, ո՛չ էլ աշակերտ. «Հրապարակ»

Սեպտեմբեր 16,2015 10:36

«Դպրոց չկա, որովհետեւ երեխա չկա, իսկ երեխա չկա, որովհետեւ չեն ծննդաբերում…»,- սեպտեմբերի 8-ին ասաց կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով հարցին, որ վերջին հինգ տարիների ընթացքում 14 դպրոց է փակվել։

Նշենք  փակված դպրոցները. 2-ը՝ Արագածոտնում, 1-ական՝ Գեղարքունիքում, Կոտայքում, Վայոց Ձորում եւ Երեւանում, 4-ական՝ Սյունիքում եւ Շիրակում։ Այդ 5 տարիներին՝ 2009-2014թթ., աշակերտների թիվը պակասել է 27 հազար 395-ով։ Բերենք տխուր վիճակագրության մի քանի օրինակներ՝ դպրոցներ, որոնք փակվել են կամ փակման շեմին են.

01.09.2015թ. – Լոռու մարզի Պաղաղբյուր համայնքի դպրոցը, աշակերտների պակասի պատճառով, փակման վտանգի առջեւ է։

Սյունիքի մարզի Շրվենանց գյուղը նախկինում ունեցել է 400 աշակերտ, այժմ դպրոցը փակվել է։ Արմավիրի մարզի Կողբավան, Արագածոտնի մարզի Օթեւան համայնքներն արդեն մի քանի տարի է, ինչ դպրոց չունեն։ Շիրակի մարզի Լեռնագյուղ համայնքը 14 տարի է՝ ո՛չ դպրոց ունի, ո՛չ էլ աշակերտ։

ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ Բարեկամավան համայնքի Մայիս Ղարաքեշիշյանի անվան միջնակարգ դպրոցում, որը մինչ անկախությունն ուներ 330 աշակերտ, արտագաղթի արդյունքում մնացել է 25-ը։ Ընդ որում՝ 2013– 2014 թվականներին 10 աշակերտով պակասել է։ Սահմանամերձ գյուղ է, չունի աշխատատեղ, խմելու եւ ոռոգման ջուր, գյուղամիջյան ճանապարհներ, ունի գյուղատնտեսական մթերքի իրացման խնդիր։

Շիրակի մարզի Ջրափի գյուղը 2012-ին ուներ 1100 բնակիչ, 2013-ին՝ 800: Երբ փոքր գյուղից մեկ տարում գնացել է 3 հարյուր մարդ, էլ ի՛նչ ասես։

Սյունիքի մարզի Տավրուս գյուղը նախկինում ուներ 50 աշակերտ, հիմա՝ 3:

01.09.2015թ. – Լոռու մարզի Դաշտադեմ գյուղն ուներ ընդամենը 1 առաջին դասարանցու հայտ, նա էլ դպրոց չգնաց, քանի որ ընտանիքով որոշել են տեղափոխվել Տաշիր։ Գյուղում այժմ ապրում է 30 ընտանիք, նախկինում 300 էր։

01.09.2015թ.– Տավուշի մարզի սահմանամերձ Դովեղ գյուղի միջնակարգ դպրոցում սեպտեմբերի 1-ին դպրոց գնաց 65 աշակերտ՝ 10 աշակերտով պակաս նախորդ տարվանից:

Սեւակ ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930