«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ մամուլի պատասխանատու Նատալյա Սարջանյանը պարզաբանում է, որ փոխհատուցման հետ կապված մուծումների հաշվարկման նոր սխեմա է ներդրվել, որն առայժմ ադապտացված չէ բանկային ցանցերին, եւ այստեղից էլ առաջանում են խնդիրները։
«Մենք ներդրել ենք նոր ծրագրային փաթեթ, որում արտացոլված է երկու թիվ՝ այն, որը վճարելու է բաժանորդը, եւ այն, որը ենթակա է սուբսիդավորման, այսինքն, որը որ վճարելու է կառավարությունը։ Տվյալների այս բազան պետք է ադապտացվի բանկերի բազայի հետ, իսկ մինչ այդ հնարավոր է, որ ինչ-որ խնդիրներ առաջանան»։
«ՀԷՑ» տվյալների բազայից կարող է օգտվել ցանկացած բաժանորդ։ «Ցանցերի» պաշտոնական կայքում՝ www.ena.am ընդամենը պետք է լրացնել բաժանորդի քարտի համարը, եւ համակարգը, կբերի վճարման ենթակա գումարը։ Սուբսիդավորման ենթակա գումարը, որը վճարելու է կառավարությունը, նշված է առանձին սյունակում՝ «կառավարություն» տողի տակ։
Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում