Անցած գիշեր, ժամը 2-3-ի սահմաններում ավազակային հարձակում է կատարվել Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Բաղանիս գյուղում: Դիմակավորված 3 անձինք ներխուժել են Բաղանիսի բնակիչ, 1958թ. ծնված Արարատ Հարությունյանի տուն, եւ հափշտակել շուրջ 4 միլիոն դրամ:
Ըստ տեղեկությունների՝ ավազակներից մեկը զինված է եղել ատրճանակով:
Ներկայումս դեպքի վայրում աշխատում են ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի աշխատակիցները:
Հավելենք, որ Արարատ Հարությունյանը զբաղվում է առեւտրով, Բաղանիսի հարավային մուտքի մոտ գտնվող խանութը նրան է պատկանում:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ