Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչ թե «սանէպիդկայանն» է տուգանել, այլ ՍԱՊԾ-ն

Սեպտեմբեր 16,2015 15:00

«Առավոտի» օգոստոսի 28-ի «Հայաստանում համակարգված սպանում են փոքր բիզնեսը» հրապարակման մեջ ամերիկացի գործարար Դեյվիդ Բեքեթը, որը «Գրին Բին» սրճարանի հիմնադիրներից եւ սեփականատերերից մեկն է, դժգոհություն էր ներկայացրել, որ Հայաստանում ստուգող մարմիններն անմիջապես տուգանքի մեխանիզմն են օգտագործում, եւ տարակուսանք էր հայտնել, թե ինչո՞ւ առաջին անգամ խախտում հայտնաբերելիս նախազգուշացում չի կիրառվում:

Պարոն Բեքեթը նաեւ ասել էր, որ այդպիսի մի ստուգում էր իրականացրել նաեւ «սանէպիդկայանը»՝ ներկայիս առողջապահական պետական տեսչությունը, որը 300 հազար դրամով տուգանել է:

Տեսչությունից արձագանքելով մեր հրապարակմանը՝ վստահեցրին, որ իրենց բազայում չկա նման ընկերություն եւ այդ ծավալի տուգանք:

Այս առնչությամբ «Գրին Բինի» տնօրինությունից էլ փաստաթղթերը հավելյալ նայելուց հետո տեղեկացրին, որ այդ վարչական տուգանքը կիրառվել է սննդի անվտանգության պետական ծառայության կողմից:

«Առավոտ» օրաթերթ
15.09..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930