Լրահոս
Օրվա լրահոսը

Մարմնավաճառներ տեղափոխած տաքսու վարորդի գործը Վճռաբեկ դատարանում է

Սեպտեմբեր 16,2015 14:00

Ամբաստանյալ Վարդան Հարությունյանը դատապարտվել էր ազատազրկման 3 տարի ժամկետով: Նրա գույքը չի բռնագրավվի, իսկ մեքենա վարելու իրավունքից կզրկվի մեկ տարի ժամկետով: Խափանման միջոց չհեռանալու մասին ստորագրությունը թողնվել է դեռեւս անփոփոխ` մինչեւ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:

Նրա պաշտպանությունն իրականացնում է ՀՀ փաստաբանների պալատի անդամ Գուրգեն Մադոյանը: Վերջինս էլ բողոքարկում է իր պաշտպանյալի նկատմամբ կայացրած դատավճիռը:

Ըստ գործի նյութերի, ամբաստանյալ Վարդան Հարությունյանը նախաքննության ժամանակ առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր է ճանաչել: Նա նաեւ զղջացել էր եւ խնդրել էր, որ իր հետ մեղմ վարվեն:

Նա եղել է տաքսու վարորդ: Նա Երեւանի Բագրատունյաց փողոցում գտնվող Երեւանյան լճի մոտ ծանոթացել է մարմնավաճառությամբ զբաղվող Ս. Ս.-ի եւ Լ. Բ.-ի հետ: Վարորդը նրանց հետ պայմանավորվածություն է ձեռք բերել յուրաքանչյուր օրվա համար 5.000 ՀՀ դրամ վարձատվության դիմաց` հաճախորդներին սպասելու եւ պարբերաբար մարմնավաճառությամբ զբաղվելու համար թույլատրել նստել իր մեքենան: Ըստ հրապարակված մեղադրանքի, «անկախ հաճախորդ ունենալու հանգամանքից», նա, պայմանավորվածության համաձայն, յուրաքանչյուր մարմնավաճառից ստացել է 5000 ՀՀ դրամ գումար:

Եղել են դեպքեր, երբ տվյալ տարածքում շրջել են ոստիկանության պարեկային ծառայության շրջիկ ավտոմեքենաները: Նա «վտանգի մեջ գցելով իրեն»՝ վարել է ավտոմեքենան, որպիսի մարմնավաճառներ Ա. Խ.-ին եւ Լ. Բ.-ին մարմնավաճառությամբ զբաղվելու համար բաժին չտանեն:

Դատարանում ամբաստանյալ Վարդան Հարությունյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել: Ըստ նրա ցուցմունքի, Լ.Բ.-ից գումար է վերցրել իր տաքսիով նրան տեղ տանելու համար: Դեպքեր են եղել, երբ աղջիկները զանգել, կանչել են իրեն, իսկ նա հրաժարվել է գնալ:

Գործով վկա ճանաչված «առերեւույթ» մարմնավաճառներից Լ. Բ.-ն դատարանում հայտնել էր, որ երկու տարի է՝ «աշխատանք ունի»՝ զբաղվում է մարմնավաճառությամբ:
Վարորդի՝ Վարդան Հարությունյանի հետ ծանոթացել է Երեանյան լճի տարածքում` մարմնավաճառությամբ զբաղվելու ժամանակ: Յուրաքանչյուր օրվա համար 5000 ՀՀ դրամ վարձատվության դիմաց վարորդն իրեն թույլատրել էր նստել տաքսի ավտոմեքենան ու շրջել Երեւանի Բագրատունյաց պողոտայում գտնվող Երեւանյան լճի տարածքում: Դա լավագույն ժամանակահատվածն էր, որի ընթացքում ինքը պարբերաբար ձեռք է բերել հաճախորդներ եւ զբաղվել մարմնավաճառությամբ: Վկան հայտնել էր, որ այս նույն ավտոմեքենայի ծառայությունից օգտվել էր նաեւ մյուս «առերեւույթ» մարմնավաճառը՝ Ս. Ս.-ն: Նա էլ մուծվել է 5.000 ՀՀ դրամ գումար:

Վկան գոհ էր վարորդի աշխատանքից:

Հաջորդ «կարեւորագույն» վկան՝ Ս.Ս.-ն նախաքննության ժամանակ ցուցմունք էր տվել, հայտնելով, թե իր «աշխատանքային ստաժը» ավելին է՝ շուրջ երեք տարի զբաղվում է մարմնավաճառությամբ: Վարդանի հետ ծանոթացել էր Երեւանյան լճի տարածքում` մարմնավաճառությամբ զբաղվելու ժամանակ:

Ըստ վկայի, յուրաքանչյուր օրվա համար 5000 ՀՀ դրամ վարձատվության դիմաց Վ. Հարությունյանը թույլատրել է նստել իրեն պատկանող ավտոմեքենան եւ շրջել Երեւանի Բագրատունյաց պողոտայում գտնվող Երեւանյան լճի տարածքում:

Վ. Հարությունյանն ապահովել է իրենց անվտանգությունը:

«Առավոտի» տեղեկություններով՝ պաշտպանի բողոքը ընդունվել է ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատ, իսկ թե երբ կնշանակվի նիստը, հայտնի չէ:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
15.09..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930