Խանտի-Մանսիյսկում ավարտվեց շախմատի մինչեւ 20 տարեկանների աշխարհի առաջնությունը: Հայաստանի չեմպիոնուհի Սուսաննա Գաբոյանը 13 հնարավորից վաստակեց 7,5 միավոր եւ 48 մասնակիցների մեջ պայքարն ավարտեց 10-րդ հորիզոնականում:
Կարեն Գրիգորյանը նույնպես իր անվան առջեւ գրանցել է 7,5 միավոր, սակայն մրցաշարային ամփոփիչ աղյուսակում 15-րդն է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ