Բաքվում ընթացող ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթի խաղարկության պաշտոնական կայքէջը՝ bakuworldcup2015.com-ը տեղեկացնում է, որ երկրորդ շրջանի դասական շախմատի երկրորդ պարտիայից հետո հայաստանցիներ Գաբրիել Սարգսյանը եւ Հրանտ Մելքումյանը միեւնույն` 0,5:1,5 հաշվով պարտվել են, համապատասխանաբար, Մաքսիմ Վաշյե-Լագրավին եւ Լենյեր Դոմինգես Պերեսին եւ ավարտել պայքարը, իսկ Լեւոն Արոնյանը երկու պարտիաներում ոչ-ոքի է արել ուկրաինացի Ալեքսանդր Արեշչենկոյի հետ եւ վաղը նրանց դիմակայությունը դեռ շարունակվելու է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ