Բերդի տարածաշրջանի սահմանամերձ Չորաթան գյուղից հայտնեցին, որ այսօր 11-14-ը ադրբեջանցի դիպուկահարները շուրջ 15 կրակոց են արձակել գյուղի Ներքին շեն տարածքում խաղող հավաքող գյուղացիների վրա: Բարեբախտաբար, տուժածներ չկան:
Չորաթանացիները հայտնեցին, որ իրենք սովոր են ադրբեջանական կրակոցներին, շարունակելու են խաղողաքաղը:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ