Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից տարածված տեղեկատվությունն առ այն, թե իբր իրենց զինված ուժերի կողմից ոչնչացվել է հայկական արտադրության “Կռունկ-25” տիպի անօդաչու թռչող սարք, իրականությանը չի համապատասխանում:
Ուղղակի հարևան երկրի ռազմական գերատեսչության քարոզիչները հերթական անգամ ցանկալին փորձել են մատուցել իրականության փոխարեն:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն