Օրերս Մոսկվայում կայացավ «ԱՊՀ երկրների պատմական և մշակութային համայնքը» խորագիրը կրող երիտասարդ քաղաքագետների 7-րդ միջազգային համաժողովը, որը կազմակերպվել էր Ռազմավարական հետազոտությունների ռուսական ինստիտուտի կողմից: Համաժողովին մասնակցում էին 22 երիտասարդներ Հայաստանից, Ռուսաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, Տաջիկստանից և Մոլդովայից:
Այստեղ ՀՀԿ Երիտասարդական կազմակերպությունը ներկայացնում էր Ալեքսան Հովհաննիսյանը:
Ծրագրի շրջանակներում մասնակիցները ներկա գտնվեցին դասախոսությունների` «Ռուսաստանը որպես քաղաքակրթական հանրապետություն»,«Հետխորհրդային երկրների հասարակությունների համար եվրասիական արժեհամակարգի ձևավորման խնդիրները», «ԱՊՀ երկրների ազգային անվտանգության խնդիրները.Ուկրաինայի ճգնաժամային իրավիճակը», «Մոլդովայի տեղն ու դերը ԵՄ վարած քաղաքականությունում» թեմաներով:
Այնուհետև անցկացվեցին սեմինարներ Ռուսաստանին` որպես 21-րդ դարի քրիստոնեական աշխարհի պաշտպանի ուղղված արևմտյան հայացքի, ԵՏՄ ձևավորման խոչընդոտների, ՌԴ-ի վրա սանկցիաների ազդեցության, ռուսական տնտեսական քաղաքականության վերաբերյալ: Քննարկվեց իսլամիզմը` որպես ժամանակակից հանրապետության մարտահրավեր և Եվրասիական տարածաշրջանում տիրող վիճակը գլոբալիզացիայի պայմաններում:
Կարդացեք նաև
Ծրագրի ընթացքում մասնակիցները հանդես եկան զեկույցներով, մասնավորապես` ՀՀԿ ԵԿ անդամ Ալեքսան Հովհաննիսյանը ներկայացրեց զեկույց «Եվրասիական միության անդամ երկրների համագործակցության հիմքերը» թեմայով: Վերջինս տպագրվելու է կազմակերպիչ գիտահետազոտական ինստիտուտի ամսագրում:
Համաժողովի ընթացքում տեղի ունեցավ «Հաղթանակի և պարտության ժառանգները. 2-րդ համաշխարհային պատերազմը ԵՄ և ԱՊՀ երկրների պատմական քաղաքականություններում» գրքի շնորհանդեսը:
Ծրագրի շրջանակներում մասնակիցներն այցելեցին Մոսկվայի մի շարք պատմամշակութային հաստատություններ:
Համաժողովն ավարտվեց արդյունքների ամփոփմամբ և մասնակիցներին վկայագրերի հանձնմամբ:
ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն