Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուզաննա Մուրադյան. «Սահմանադրության նախագիծը պետք է դիտարկենք ոչ թե անձնական նեղ կուսակցական, այլ համազգային շահերի տեսանկյունից»

Սեպտեմբեր 15,2015 19:12

ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանի սեպտեմբերի 15-ի ելույթը հայտարարությունների ժամին

Անշուշտ, սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության և հրատապության հետ կապված դիրքորոշումները կարող են տարբեր լինել, քանի որ դրանց անհրաժեշտությունը հիմնավորելիս կարող են գերակշռել տարբեր մոտեցումներ: Սակայն ակնհայտ է, որ առաջարկվող նախագծով ուժեղացվում են սահմանադրական երաշխիքները, որոնք անհրաժեշտ են մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների համար: Նախագծում ուժեղացվում է հայանպաստ քաղաքականությունը՝ ըստ որի սահմանվում է, որ յուրաքանչյուր հայազգի ներկայացուցիչ քաղաքացիություն ստանալու ուղղակի իրավունք ունի նախկին պարզեցված կարգի փոխարեն:

Ձգտու՞մ ենք ավելի շատ գաղափարների մրցակցության… Սահմանադրության բարեփոխումների նախագիծը հենց ապահովում է առողջ մրցակցություն քաղաքական թիմերի միջև: Այս դեպքում պայքարը գնալու է ոչ թե անձերի, այլ՝ գաղափարների ու թիմերի միջև: Յուրաքանչյուր անդամի ընտրությունը և գործելաոճը բխելու է տվյալ քաղաքական թիմի հաղթանակի ապահովման նպատակից:

ՈՒզու՞մ ենք կառավարման ճկուն համակարգ՝ կառավարման խորհրդարանական համակարգը հնարավորություն է ընձեռելու, որպեսզի անհրաժեշտության պարագայում կառավարությունը փոփոխվի և ավելի համահունչ լինի ժողովրդի կամքին:

Նախագիծը նաև լայն հնարավորություն է ընձեռում ընդդիմությանը՝ միավորվելու և նպատակներն ու ծրագրերն իրականացնելու:

ՈՒզու՞մ ենք, որ ժողովուրդն ավելի ակտիվ մասնակցություն ունենա երկրի կառավարման գործում, սա հստակ ճանապարհ է ուղենշում՝ ժողովուրդը պետության կառավարմանը մասնակից կլինի ոչ թե ընտրությունից ընտրություն, այլ անընդհատ, ցանկացած պահի՝ 50 հազար ստորագրություններով քաղաքացիական նախաձեռնության կարգով օրինագծեր ներկայացնելով ԱԺ: Մի՞թե դա քաղաքացիական հասարակությունը զարգացնելու ավելի հզոր ազդակ չի լինելու, Ազգային ժողովը մշտապես զգալու է ճնշման խմբերի շնչառությունը:

Ինչ խոսք՝ քննադատել կարելի է յուրաքանչյուր բարեփոխում, նայած թե ով ինչ նպատակ է հետապնդում: Սահմանադրության նախագիծը պետք է դիտարկենք ոչ թե անձնական նեղ կուսակցական, այլ համազգային շահերի տեսանկյունից: Սա յուրաքանչյուր քաղաքացու լավ ապրելու հնարավորության, յուրաքանչյուր քաղաքացու ուժեղ կողմերի իրացման, լավ գաղափարների իրագործման լայն հնարավորություն է, զարգացած երկիր ունենալու երաշխիք:

Երբ չունեինք այդ հնարավորությունները,  բողոքում էինք, երբ տրված է այդ ամենը ունենալու հնարավորությունը, հրաժարվում եք:

Ի՞նչ ենք ուզում, դուք էլ չգիտեք:Իսկ նրանք, ովքեր վաղուց գիտեն, մասնակցում են, առաջարկում են, բարելավում են:

Ի գործ…

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930