Ողջունելով Ֆրանսիական Հանրապետության «Ֆրանսիա-Ղարաբաղ» բարեկամության շրջանակի աջակցությունը՝ ազատ եւ ժողովրդավարական հասարակություն կառուցելու ու զարգացնելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի եւ իշխանությունների գործադրած հետեւողական ջանքերին,
Բարձր գնահատելով Ֆրանսիական Հանրապետության դերը ժողովրդավարական արժեքային համակարգի եւ հանրահայտ «Ազատություն, Հավասարություն, Եղբայրություն» սկզբունքների ամրագրման ու տարածման գործում,
Նպատակ ունենալով խթանել Ղարաբաղի եւ Ֆրանսիայի բարեկամական հարաբերությունների զարգացումը,
Գիտակցելով Հարավային Կովկասի տարածաշրջանում հարատեւ խաղաղության հաստատման ու կայունության պահպանման անհրաժեշտությունը եւ դրանում ժողովուրդների միջեւ երկխոսության ու համագործակցության կարեւորությունը,
Կարդացեք նաև
Մենք՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հասարակական, քաղաքական գործիչներս եւ պատգամավորներս, հայտարարում ենք Ֆրանսիական Հանրապետության հետ «Ղարաբաղ-Ֆրանսիա» Բարեկամության շրջանակ ստեղծելու որոշման մասին:
Ստորագրություններ
Աշոտ ՂՈՒԼՅԱՆ – ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ
Արսեն ԱՌՍՏԱՄՅԱՆ- ԼՂՀ ԱԺ պատգամավոր
Վալերի ԱՎԱՆԵՍՅԱՆ – ԱրՊՀ պրոռեկտոր
Վիտալի ԲԱԼԱՍԱՆՅԱՆ – ԼՂՀ ԱԺ պատգամավոր
Ժաննա ԳԱԼՍՏՅԱՆ – ԼՂՀ ԱԺ պատգամավոր
Արթուր ԹՈՎՄԱՍՅԱՆ- ԼՂՀ ԱԺ պատգամավոր
Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ -«Ազատ Արցախ» հանր. թերթի լրագրող
Հայկ ԽԱՆՈՒՄՅԱՆ- ԼՂՀ ԱԺ պատգամավոր
Լեռնիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ- ԼՂՀ ԱԺ պատգամավոր
Հովիկ ՋԻՎԱՆՅԱՆ- ԼՂՀ ԱԺ պատգամավոր
Լիլիթ ՄԻՆԱՍՅԱՆ – SPFA կազմակերպ. Ստեփ. գրասենյակի ղեկավար
Միշել ՏԱՆԿՐԵԶ – Ֆրանսիայի «Հայաստան» հիմնադրամի ներկայացուցիչ ԼՂՀ-ում
15 սեպտեմբերի, 2015թ., Ստեփանակերտ