Լրահոս
Օրվա լրահոսը

Գուսանագյուղի չոբանը պահանջում է՝ Սահմանադրություն փոխելիս հաշվի առնել նաեւ գյուղացիների առաջարկները (Տեսանյութ)

Սեպտեմբեր 15,2015 17:51

Շիրակի մարզի Անիի տարածաշրջանի Գուսանագյուղի նախկին անասնաբույժ Ավետիք Խաչատրյանը, պատասխանելով Aravot.am-ի այն հարցին, թե գյուղում ծանո՞թ են նախատեսվող սահմանադրական փոփոխություններին, հետաքրքրվո՞ւմ են այս հարցով, ասաց. «Որ հետաքրքրվում են, մեջն ի՞նչ կա, ջահելությունն էլ ոտքի ելավ լույսերի հարցով, ի՞նչ եղավ, կառավարությունն ինչ ուզի, էն էլ կանի. իրենց ձեռքն է, գյուղացու կարծիքը հաշվի առնող չկա»:

Գյուղի բնակիչներից մեկն էլ այն համոզմանն է, որ իրենց ասածով ոչինչ չի լինի: Մեր դիտարկմանը՝այսինքն Գուսանագյուղի բնակիչների համար միեւնո՞ւյնն է՝ կփոխվի՞ Սահմանադրությունը, թե ոչ, բավական կոշտ արձագանքեց գյուղի չոբանը. «Ո՞նց թե միեւնույնն է, ո՞վ ասաց, եթե լավը լինի, մեզ համար լավ կլինի: Թող մի այնպիսի Սահմանադրություն լինի, որ մեր ապրելակերպը փոխվի, իսկ որ ավելի կարեւոր է՝ երկրում արդարություն ապահովի: Էնպիսի մի Սահմանադրություն լինի, որ գործի տեղերով մարդկանց ապահովի, մարդիկ գործ չունեն, պարապ են… Էդ պարապությունն է էլի, որ սաղ փախնում են Ռուսաստանները»:

Իսկ զրույցի վերջում գյուղի չոբանը պահանջեց, որ փոփոխություն անելիս մի հատ էլ իրենց կարծիքի հետ հաշվի նստեն:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930