Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի՝ գործի քննության անհարկի ձգձգումը կարգապահական վարույթ հարուցելու հիմք չէ

Սեպտեմբեր 15,2015 17:50

Ինչպես նախկինում տեղեկացրել էինք, ՀՔԱ Վանաձորի գրասենյակն զբաղվում է թմրաբանական բժշկական հաստատությունում սահմանված կարգի խախտմամբ հաշվառման վերցված Ռուստամ Ղազարյանի խախտված իրավունքների պաշտպանությամբ: Վերջինիս խախտված իրավունքների վերականգնման նպատակով ՀՀ Երևան քաղաքի Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան ներկայացված հայցադիմումը, սակայն, դատարանը վերադարձրել էր՝ հայցադիմումին կցված փաստաթղթերը` որպես գրավոր ապացույց, բնօրինակով ներկայացված չլինելու հիմքով:

Չնայած այն հանգամանքին, որ հիշյալ միջանկյալ որոշումը վերացվել էր ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշմամբ, այնուամենայնիվ, Ռ. Ղազարյանը և վերջինիս ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբան Տ. Սիրադեղյանը դիմել են ՀՀ Արդարադատության խորհուրդ՝ դատավոր Ա. Դավթյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու պահանջով: Նշված դիմումով Ռ. Ղազարյանը և Տ. Սիրադեղյանը հղում են կատարել ՀՀ Դատավորի վարքագծի կանոններին, ըստ որի՝ դատավորը պարտավոր է բարեխղճորեն կատարել իր մասնագիտական պարտականությունները, այդ թվում` ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցառումները գործերի և նյութերի ողջամիտ ժամկետում քննության համար և գտել, որ դատավոր Ա. Դավթյանի կողմից հայցադիմումն անհիմն վերադարձնելը չի բխում գործի՝ ողջամիտ ժամկետում քննության ապահովման պարտականությունից:

Մասնավորապես, դատարանի գործողությունները հանգեցրել են Ռ. Ղազարյանի կողմից ներկայացված հայցադիմումի վարույթ ընդունման և քննության անհիմն ու անհարկի ձգձգման, ինչն էլ իր հերթին անհարկի երկարաձգել է Ռ. Ղազարյանի՝ ենթադրյալ խախտված իրավունքների վերականգնման ընթացքը: Քննության առնելով ներկայացված դիմումը՝ ՀՀ Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը որոշել է դատավոր Ա. Դավթյանի նկատմամբ կարգապահական վարույթ չհարուցել: Հանձնաժողովը վկայակոչել է օրենքի այն պահանջը, համաձայն որի՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար անհրաժեշտ է ոչ միայն օրենքի նորմի խախտման առկայությունը, այլ նաև այն, որ այդ խախտումը պետք է լինի կոպիտ:

Այսպիսով, ուսումնասիրելով ներկայացված նյութերը և ամփոփելով պարզված հանգամանքները, հանձնաժողովը գտել է, որ արդարադատություն իրականացնելիս ՀՀ Երևան քաղաքի Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ա. Դավթյանը թույլ չի տվել նյութական և դատավարական նորմերի էական, անվիճելի և անհերքելի խախտումներ:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930