Վերջին օրերին երեք մարզերի տարբեր համայնքներում արձանագրված թունավորումների դեպքերով պետք է հետևություն անեն այն մարդիկ, ովքեր սնունդ են արտադրում և մատակարարում այնտեղի հաստատություններին։ Այս մասին այսօր ասաց ՀՀ գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանը։
Իսկ ո՞րն է պատասխանատու կառույցի դերը. «Այս վերջին դեպքերում Առողջապահության նախարարությունը հանդես է գալիս որպես հրշեջ։ Լինում են դեպքեր, մենք գնում ենք, տեղում աշխատում, որպեսզի վերացնենք հետևանքները»։
Գլխավոր ինֆեկցիոնիստը հաստատեց այն, որ Արարատի մարզի Բաղրամյան համայնքում թունավորման պատճառը եղել է դպրոցում վաճառվող սնունդը, իսկ Շիրակի մարզի Ձիթհանքով համայնքում՝ խմելու ջուրը։ Ասում է՝ շատ համայնքներում ջրատարները մաշված են, ինչի հետևանքով ջուրը խմելու համար արդեն պիտանի չի և նման հետևանքներ է ունենում։
Մանրամասն՝ կարդացեք այստեղ