Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Պողոսյանին չեն վճարում. «Երբեւէ վարձատրություն չեմ ակնկալում, աշխատում եմ հասարակական հիմունքներով»

Սեպտեմբեր 15,2015 17:23

«Մենք եղել ենք իշխանության եւ գիտենք, թե ոչ արդարացի քննադատությունը ինչքան վատ բան է: Դուք աշխատեք քիչ մեկնաբանեք»,- ԱԺ նիստում ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն այսպիսի դիտարկում արեց՝ Հ1-ի ուղիղ եթերով ԱԺ նիստը հեռարձակելու վերաբերյալ իրենց առաջարկի շուրջ հնչած մեկնաբանությունների մասին: Մասնավորապես, խոսքն ուղղված էր ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին:

Նրա խոսքերով՝ իմացեք, որ մեր «ոչ»-երի մեջ ավելի շատ դրական բան կա, քան ձեր «այո»-ի մեջ:

Արամ Մանուկյանը հետո հարց ուղղեց Սահմանադրության նախագիծը ԱԺ-ում ներկայացնող սահմանադրագետ Վարդան Պողոսյանին. «Դուք, որպես մասնագետ, վարձատրվո՞ւմ եք այս աշխատանքի համար, թե՞ վարձահատույց լինելու եք հանրաքվեից հետո»:

Վարդան Պողոսյանը վստահեցրեց, որ չի վարձատրվում եւ չի վարձատրվելու նաեւ հանրաքվեից հետո. «Սահմանադրական հանձնաժողովը աշխատել եւ աշխատում է հասարակական հիմունքներով, որեւէ վարձատրություն չի ակնկալում: Պետական բյուջեից նույնիսկ 1 լումա չի ծախսվել: Բոլոր գործուղումները, Վենետիկի հանձնաժողովի հետ հանդիպումները բոլորը իրականացվել են դոնոր կազմակերպությունների կողմից տրամադրված ֆինանսավորման միջոցով: Հանրաքվեից հետո ես որեւէ վարձատրություն չեմ ակնկալում: Ես մասնագետ եմ եւ գործում եմ իմ խղճին համապատասխան: Փաստաթուղթը իմ սահմանադրական համոզմունքների արգասիքն է, եթե այդպես չլիներ, ես չէի համաձայնի այս հարցով լինել ՀՀ նախագահի ներկայացուցիչը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մ.Գրիգորյան says:

    Պարզվում է, “սահմանադրական համոզմունքների արգասիքի” համար “դոնոր” կազմակերպություններ կան, որ վճարում են: Բա ՀԿ/ներին ինչու են ասում գրանտակեր: Եվ մի հարց. ով է Վարդան Պողոսյանը? Որտեղից հայտնվեց:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930