Լրահոս
Օրվա լրահոսը

Հետապնդում` փաստաբանական ինստիտուտի դեմ. կհրապարակվի Նիկոլայ Բաղդասարյանի դեմ գործով որոշումը

Սեպտեմբեր 15,2015 17:14

Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանին քրեական օրենսգրքի 144-րդ հոդվածով, այն է՝ անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելը, պահելը, օգտագործելը կամ տարածելը, մեղադրանք է առաջադրվել:

Այսօր Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այս գործի քննությամբ նիստ էր նշանակված: Սակայն նախագահող դատավոր Ալեքսանդր Ազարյանի` վատառողջ լինելու պատճառով նիստը հետաձգվեց: Որոշումը կհրապարակվի սեպտեմբերի 24-ին` ժամը 11.00-ին:

Պարոն Բաղդասարյանի կարծիքով` այս մեղադրանքը ոչ թե իր դեմ է, այլ դա հետապնդում է ողջ փաստաբանական ինստիտուտի դեմ: Նա մանրամասնեց. «Խնդիրը նրանում չէ, որ հանցագործություն համարվի փաստաբանի կողմից ապացույցներ, այդ թվում նաև անձնական կամ ընտանեկան գաղտնիք համարվող ապացույցներ հավաքելը և հանցագործություն համարվի դրանց հրապարակումը: Այլ այն, որ այդ դեպքում փաստաբանական ինստիտուտը` որպես գործունեության տեսակ, ՀՀ-ում պետք է մեռնի»:

Պարոն Բաղդասարյանը նշեց, որ իրականում ինքն անձամբ չի հավաքագրել այդ տվյալները, այլ մամուլում բազմաթիվ հրապարակումեր են եղել այդ մասին: Նաև շեշտեց. «Փաստաբանն իրավունք ունի հավաքագրել ապացույցներ, այդ թվում նաև անձնական  գաղտնիք պարունակող և դրանք հրապարակել, եթե դատարանն իրեն չի արգելում դա:  Դա փաստաբանի աշխատանքն է»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930