Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդուհի Անանյան. Ընտրատեղամասի նախագահը ժպիտով փորձում էր անցկացնել ամեն ինչ

Սեպտեմբեր 15,2015 16:54

ՏԻՄ ընտրությունների ընթացքում հիմնականում նկատվում էին կուտակումներ եւ օգնող անձինք: Այս մասին սեպտեմբերի 15-ին «Մեդիա կենտրոնում» լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով կիրակի՝ սեպտեմբերի 13-ին, հանրապետության 22 համայնքներում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններին, ասաց Վանաձորի քաղաքացիական երիտասարդական կենտրոնի համակարգող Վարդուհի Անանյանը:

Նա  նշեց, որ Վանաձորի քաղաքացիական երիտասարդական կենտրոնի եւ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի 14 դիտորդները դիտորդական առաքելություն են իրականացրել Իջեւանում. «Առանձնապես լուրջ միջադեպ չի եղել, 1 անգամ 41/2 ընտրատեղամասում հարսը քվեարկել էր սկեսուրի փոխարեն, սկեսուրի անձնագրով՝ առանց սկեսուրի ներկայության, դա է եղել, որ լրագրողները եւ դիտորդներն արձանագրել են: Սակայն, գրանցամատյանում չի արձանագրվել: Եվ տարօրինակն այն էր, որ այս անգամ Իջեւանի ՏԻՄ ընտրություններում շատ լավ ինֆորմացիա էին հավաքում դիտորդների մասին՝ կենսագրությունից, բնակության վայրից ընդհուպ մինչեւ աշխատանքի վայր: Շատ տարօրինակ էր եւ անսովոր մեզ համար, ոչ մի անգամ նման միջադեպ չենք հանդիպել, արդեն միջանցքում գիտեին՝ ովքեր ենք, որտեղից ենք»:

Հարցին, թե միջադեպն ինչո՞ւ չի  գրանցել, Վարդուհի Անանյանը պատասխանեց. «Տեղամասի նախագահը ժպտում էր ցանկացած պարագայում, ժպիտով փորձում էր անցկացնել ամեն ինչ, դա էր խնդիրը: Նույնիսկ վստահված անձի բազմիցս միջնորդություններին, որ խախտումը գրանցվի գրանցամատյանում, 41/2 ընտրատեղամասում նախագահը մերժում էր գրանցել»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոնի»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930