Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ընդդիմությունը նեղացել է ու նիստը կեսից լքել (Տեսանյութ)

Սեպտեմբեր 15,2015 16:38

«Ի՞նչ է նշանակում Սերժ Սարգսյանի փաստաբաններ, երեսներին չլինի ասել՝ միջազգային ճանաչում ունեցող սահմանադրագետներ են, կարծում եմ նրանք ներողամտորեն կվերաբերվեն այս գռեհիկ արտահայտություններին եւ իրենց գերազանց գործը տրամաբանական ավարտին կհասցնեն»,- ՀՀԿ խմբակցության անդամ Արտաշես Գեղամյանն ԱԺ նիստում այսպես արձագանքեց «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի քննադատությանը, որը դժգոհել էր, որ Սերժ Սարգսյանը, լինելով Սահմանադրության նախագծի հեղինակը, չի եկել նիստին, այլ ուղարկել է իր փաստաբաններին:

Իսկ նախագահին ներկայացնող փաստաբաններից մեկը սահմանադրագետ Վարդան Պողոսյանն էր, որը  մանրամասն ներկայացրեց ամբողջ նախագիծը:

ԲՀԿ խմբակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը հետաքրքրվեց՝ երկրորդ փուլ ձեւակերպումը ինչպիսի՞ն է լինելու, Սահմանադրության տեքստից հանվելո՞ւ է երկրորդ փուլ, կայուն մեծամասնություն արտահայտությունը, թե՞ ոչ:

Վարդան Պողոսյանը պատասխանեց. «89 հոդվածի առաջին եւ երկրորդ մասերը որեւէ փոփոխության չեն ենթարկվել, 3-րդ մասը ունի հետեւյալ տեսքը՝ Ազգային ժողովն ընտրվում է համամասնական ընտրակարգով: Ընտրական օրենսգիրքը երաշխավորում է կայուն խորհրդարանական մեծամասնության ձեւավորումը: Եթե ընտրության արդյունքում կամ քաղաքական կոալիցիա կազմելու արդյունքում կայուն մեծամասնություն չի ձեւավորվում, ապա կարող է անցկացվել ընտրության երկրորդ փուլ: Իմպերատիվ պահանջը նախագծի չկա»:

Ի դեպ, նիստի ընդմիջումից հետո նիստերի դահլիճը կիսադատարկ էր արդեն: Գալուստ Սահակյանը հեգնեց ընդդիմությանը, թե երեւի ուղիղ եթերի  իրենց առաջարկը չընդունելուց հետո նեղացել, չեն եկել. «Պիտի հատկապես նշվի, որ քաղաքական մեծամասնությունը բավականին լավ է աշխատել, մի քանի քննարկումներ է անցկացրել այս օրերի ընթացքում: Նրանք, ովքեր ավելի շատ դեմ են արտահայտվում կամ ավելի շատ առաջարկություններ ունեն, առանց Հ1-ի էլ կարող էին գալ ու մասնակցել»:

Երբ մատնանշեցին, որ ՀՀԿ-ի շարքերն էլ են դատարկ, Գալուստ Սահակյանը պատասխանեց, որ ՀՀԿ-ն այնքան է մասնակցել, որ կարող էին այսօր չգալ էլ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930