Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Պետրոսյան. ՏԻՄ ընտրությունները նորմալ, խաղաղ պայմաններում են անցել        

Սեպտեմբեր 15,2015 16:24

«Հրավիրյալների բացակայությունը կարող է ցույց տալ, որ ՏԻՄ ընտրությունները, հատկապես՝ փոքր քաղաքներում, գյուղական համայնքներում բացարձակ այնքան էլ ուշադրության արժանի չեն, ուշադրության չեն արժանանում հենց նաեւ պետական կառույցների կողմից, անտեսում են, բայց մենք կարեւորում ենք եւ ուշադրությամբ ենք հետեւում այդ գործընթացներին»,- սեպտեմբերի 15-ին «Մեդիա կենտրոնում» լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով կիրակի՝ սեպտեմբերի 13-ին, հանրապետության 22 համայնքներում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններին, ասաց «Խորան արդ» ինտելեկտուալ կենտրոնի գործադիր տնօրեն Արմեն Պետրոսյանը:

Նա ներկաներին տեղեկացրեց, որ «Խորան արդ» ինտելեկտուալ կենտրոնի դիտորդները եղել են Մարալիկի 3 ընտրական տեղամասերում: Նա նշեց, որ 3 ընտրատեղամասերում էլ խոշոր խախտումներ չեն նկատվել. «Ընդհանուր առմամբ՝ ես չեմ գնահատում, բայց կարելի է ասել, որ նորմալ, խաղաղ պայմաններում է անցել»:

Արմեն Պետրոսյանը նկատեց, որ ընտրական հանձնաժողովի անդամների մոտ առաջխաղացում է նկատվում, սակայն ըստ նրա, կախվածությունը շատ է հանձնաժողովի այն անդամների մոտ, որոնք պետական կառույց  են ներկայացնում. «Նույնիսկ օրենքն իմանալու դեպքում՝ ինքը զանգում, հարցնում է: Կոնկրետ մի դեպք օրինակ բերեմ, խոսքը փախստականի ճամփորդական փաստաթղթի մասին է, որով հենց սկզբից արգելեցին ընտրություն կատարել, մենք գիտենք, որ ՏԻՄ ընտրություններում պարտավոր էին թույլատրել, ոչ թե թույլատրել, այլ դա իր իրավունքն էր կարող էր ընտրությունը գալ եւ կատարել: Ընտանեկան այդ զույգը երեւի մոտ 1 ժամ քաշքշուկի մեջ էր, գնաց անձնագրային սեղան, հետո այնտեղից նորից հետ ուղարկեցին, վերջապես թույլատրեցին մասնակցել, չարգելեցին»:

Անդրադառնալով նույնականացման քարտերի խնդրին՝ Արմեն Պետրոսյանը նշեց, որ անցած ՏԻՄ ընտրությունների ընթացքում՝ մի քանի ամիս առաջ, այդ առումով ոչ մի խոչընդոտ չի եղել, իսկ այս ընտրությունների ընթացքում ժամը 10-ի դրությամբ հրահանգել են, որ դադարեցնում են եւ չեն թույլատրում ընտրություն կատարել նույնականացման քարտով: Նա ընդգծեց, որ մինչեւ 10-ը մոտավորապես 40-45 ընտրող արդեն նույնականացման քարտով ընտրություն էր կատարել. «Նույնականացման քարտով եւ անձնագրի պատճենով են եկել նույնիսկ մարդիկ, չեն թողել, անձնագրի պատճենի մեջ գոնե երեւում է գրանցման տեղ, վայր: Եթե չէր թույլատրվում, չթույլատրեին ժամը 8-ից սկսած, եթե թույլատրվում էր, թույլատրեին: Ողջի համայնքում, երբ ՏԻՄ ընտրություններ էին, ավագանու ընտրություններ էին, սկզբից մինչեւ վերջ նույնականացման քարտով թույլատրվել  եւ անցկացվել է»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոնի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930