«Հայկական ծագմամբ սիրիացի փախստականներին Ադրբեջանի օկուպացված տարածքներում տեղակայելով եւ ժողովրդագրական կազմը փոփոխելով՝ Հայաստանը կոպտորեն խախտում է Ժնեւյան կոնվենցիայով եւ այլ արձանագրություններով իր ստանձնած պարտավորությունները»,- այս հայտարարությունն, ըստ Sputnik.az-ի, ԵԽԽՎ զեկուցող Ռոբերտ Վոլտերի հետ հանդիպմանն արել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը։
Հիշեցնենք, որ ԵԽԽՎ զեկուցող Ռոբերտ Վոլտերը «Բռնության սրումը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի այլ օկուպացված տարածքներում» վերտառությամբ զեկույցի պատրաստման նպատակով այցելել է Ադրբեջան եւ պատրաստվում է լինել ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում։
Էլմար Մամեդյարովը խոստացել է, որ կշարունակի այդ հարցը բարձրացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ միջազգային կազմակերպությունների առջեւ։ Նա նաեւ Վոլտերին տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի մասին։
Մամեդյարովը որպես հակամարտության լուծման գլխավոր խոչընդոտ է անվանել Լեռնային Ղարաբաղում հայ զինվորների առկայությունը։ Նա եւս մեկ անգամ հիշեցրել է ՄԱԿ-ի անվտանգության խորհդրի 4 բանաձեւերի մասին։
Կարդացեք նաև
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ