ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը հանդիպում է ունեցել երջանկահիշատակ քանդակագործ Դավիթ Բեջանյանի տիկնոջ՝ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Նադեժդա Սարգսյանի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են քանդակագործ Դավիթ Բեջանյանի հեղինակած «Անվերջության ժապավեն» հուշարձանի վերականգնման հետ կապված մի շարք խնդիրներ:
Նադեժդա Սարգսյանի կողմից ներկայացվել են որոշակի առաջարկություններ՝ հուշարձանը քանդակագործ Դավիթ Բեջանյանի էսքիզներով վերականգնելու ուղղությամբ:
Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը մարզպետարանի համապատասխան վարչությանը հանձնարարել է հանգամանորեն վերլուծել Նադեժդա Սարգսյանի կողմից արված առաջարկությունները և ներկայացնել համապատասխան եզրակացություններ Կոտայքի մարզում տեղադրված «Անվերջության ժապավեն» հուշարձանի վերականգնման հնարավորությունների վերաբերյալ:
Կարդացեք նաև
ՀՀ Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի
տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին