Լրահոս
Օրվա լրահոսը

Փորձ է կատարվել հրկիզել անչափահասի սպանության մեջ մեղադրվող անձի հայրական տունը

Սեպտեմբեր 15,2015 15:19

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` Կուրթան գյուղում քաղաքացու կողմից ուրիշի գույքը դիտավորությամբ վնասելու փորձ կատարելու դեպքի առթիվ։

2015թ. սեպտեմբերի 12-ին՝ ժամը 07:23-ի սահմաններում, ահազանգ է ստացվել այն մասին, որ այրվում է Լոռու մարզի Կուրթան գյուղի տներից մեկը:

Պարզվել է, որ առերևույթ հանցագործություն կատարած անձը` գույքը դիտավորյալ ոչնչացնելու դիտավորությամբ կոտրել է Խ.Գևորգյանի՝ Կուրթան գյուղում գտնվող տան պատուհանները, ապա բաց կրակի աղբյուրի ներգործությամբ փորձել հրկիզել տան գույքը, ինչն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներով. համագյուղացիները նկատել են բռնկված հրդեհը, և նրանց կանչով դեպքի վայր ժամանած հրշեջների կողմից այն մարվել է:

Դեպքի առթիվ Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 34-185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը փորձ կատարելը, որը պատճառել է առանձնապես խոշոր չափերի վնաս):

Նախաքննությամբ ձեռնարկված քննչական և օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, դրդապատճառը, շարժառիթը, ինչպես նաև առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը:

Նախնական քննության տվյալներով՝ նշված տունը հրկիզելու փորձ կատարել է օգոստոսի 28-ին սպանված անչափահասի հայրը՝ վրեժխնդրությունից դրդված։ Վերջինս իրավապահ մարմիններին է ներկայացել ինքնակամ եւ հայտնել, որ համագյուղացի Ս. Գևորգյանի կողմից սույն թվականի օգոստոսի 28-ին իր անչափահաս որդուն սպանելու կապակցությամբ, վրեժխնդիր լինելու շարժառիթով, ալկոհոլի ազդեցության տակ ջարդել է Ս.Գևորգյանի հայրական տան պատուհանները, որից հետո այրված շորի կտորներ տուն նետելու միջոցով հրկիզել է տանը եղած գույքն ու հեռացել:

Առերեւույթ հանցագործություն կատարած անձին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի
տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930