Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը դեռևս չի շտապում ասել՝ միանալո՞ւ է արդյոք սահմանադրական փոփոխությունների դեմ ձևավորված «Ոչ»-ի ճակատին, թե ոչ ։
Վերջինիս խոսքերով՝ իրենք կողմ են խորհրդարանական պետությանը և ոչ թե վարչապետական, իսկ այս Սահմանադրությամբ՝ երկիրը դառնալու է հենց այդպիսին։ Այս համատեքստում պարոն Սարգսյանը հարց է բարձրացնում.
«Այդ դեպքում էլ ինչո՞ւ եք նախագահ ընտրում։ Մի մարդ, եթե ոչ մի իրավասություն չի ունենալու, նրան վերապահված բոլոր լիազորությունները տրվելու են վարչապետին, այդ դեպքում նա լինելու է ընդամենը տիկնիկ»։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում