Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը արեւմտյան երկրներին կոչ է արել հրաժարվել «երկակի չափանիշների» քաղաքականությունից եւ իրենց ոչ ձեռնտու կառավարություններին ահաբեկչական խմբավորումների միջոցով փոխելուց։ Այս տեղեկությունը հաղորդել է «Коммесант»-ը։
Տաջիկստանում այսօր տեղի ունեցած ՀԱՊԿ գագթնաժողովի ընթացքում Ռուսաստանի նախագահը կիսվել է եվրատլանտյան անվտանգության համակարգի ներդրման իր տեսլականով, որն անհրաժեշտ է ահաբեկչության դեմ պայքարի համար. «Պետք է մի կողմ թողնել աշխարհագրական հավակնությունները, հրաժարվել այսպես կոչված երկակի չափանիշներից, հավականություններին հասնելու համար, այդ թվում՝ իրենց ոչ ձեռնտու կառավարությունները փոխելու նպատակով ուղղակի կամ անուղղակի առանձին ահաբեկչական խմբավորումներն օգտագործելու քաղաքականությունից»։
Վլադիմիր Պուտինի խոսքերով՝ տարրական սթափ միտքը, գլոբալ եւ տարածաշրջանային անվտանգության համար պատասխանատվությունը պահանջում է միջազգային հանրության ուժերի միավորում ընդդեմ ահաբեկչական սպառնալիքների։
Ռուսաստանի նախագահը նաեւ խոսել է Մերձավոր Արեւելքում, Սիրիայում, Իրաքում եւ Աֆղանստանում տիրող իրավիճակի մասին։ Նա անհանգստություն է հայտնել, որ այդ երկրներում հաստատվել են Ռուսաստանում արգելված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամները եւ մեծացնում են իրենց ազդեցությունը։
Կարդացեք նաև
Վլադիմիր Պուտինը նաեւ կիսվել է եվրատլանտյան անվտանգության համատեղ համակարգի ներդրման իր տեսլականով։ «Ես վստահ եմ, որ անհրաժեշտ է վերսկսել ըստ էության քննարկել եվրատլանտյան համատեղ եւ անբաժանելի անվտանգության համակարգի ստեղծման թեման։ Անհրաժեշտ է անցկացնել կուտակված խնդիրների եւ տարաձայնությունների ամբողջական գրանցում եւ այդպիսի հետազոտության հիման վրա, սկսել քննարկում քաղաքական կայուն զարգացման սկզբունքների մասին»։
ՀԱՊԿ շրջանակներում համագործակությունը, ըստ Պուտինի, ոչ ոքի դեմ ուղղված չէ։ Կազմակերպությունը բաց է կառուցողական համագործակցության համար, ինչը տեղ կգտնի այսօր սպասվող ՀԱՊԿ-ի հայտարարության մեջ։
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ