Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վարորդների պաշտպանը չի հավատում, որ Սերժ Սարգսյանի` ՃՈ ոլորտի խորհրդակցությունից հետո վարորդների վիճակը կմեղմանա

Սեպտեմբեր 15,2015 15:02

Էդուարդ Հովհաննիսյանը, որը «Աքիլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն հ/կ նախագահն է, չի հիշում, որ հանրապետության նախագահը այդպիսի ձեւաչափով անդրադառնա ճանապարհային ոստիկանության խնդիրներին:

Անդրադառնալով Սերժ Սարգսյանի` սեպտեմբերի 11-ի խորհրդակցությանը, որտեղ նախագահը ՃՈ ոլորտի պատասխանատուներին հանձնարարել էր տեսախցիկների հետ կապված խնդիրները կարգավորել, ոլորտի թերությունները վերացնել եւ այլն, վարորդների պաշտպանն այսօր «Տեսակետ» ակումբում ասաց, որ նախագահի բարձրացրած խնդիրները դեռ ուսումնասիրության փուլում են. «Հաշվի առնելով, որ այս մակարդակով առաջին անգամ է հանդիպում տեղի ունենում, ապա ունենք որոշակի սպասելիքներ: Ամեն դեպքում Հայաստանում ինչ փոփոխություններ, ինչ հանդիպումներ էլ, որ լինում են, այնուամենայնիվ, ՀՀ-ում իրականությունը միշտ ուրիշ կողմ է թեքվում»:

Էդուարդ Հովհաննիսյանը կասկածներ ունի, որ այդ հանդիպման ընթացքում ընդունված որոշումներից հետո վարորդների վիճակը կմեղմանա: Ապա հիշեցնելով էլեկտրաէներգիայի դեմ բողոքի ակցիաներն՝ ասաց. «Էլեկտրաէներգիայի սակագնի շուրջ ծավալված հարցերը մեղմացա՞ն»:

Վարորդների պաշտպանի դիտարկմամբ, այդ խորհրդակցության ժամանակ «բազմաթիվ կարեւոր հարցերի անդրադարձ չի կատարվել. «Չէր բարձրացվել, օրինակ` տաքսիների՝ կանգառներում կայանելու հարցը: Ես չեմ տեսել որեւէ այլ երկիր, որտեղ տաքսու վարորդներն ուղեւորին իջեցնելու կամ ուղեւոր վերցնելու համար տուգանվեն»:

Պարոն Հովհաննիսյանն ասաց, որ մի շարք դեպքերում սխալ գծանշումներ են արված, ինչը վարորդներին խախտում անելու պատճառ է դառնում.

«Այս դեպքում վարորդներին չպետք է տուգանեն, բայց լավ էլ տուգանում են եւ շարունակում են տուգանել: Ասում են՝ չես ուզում վճարես, գնա բողոքարկի ակտերը: Վարորդը 5000 դրամի համար պետք է բողոքի: Մեզ մոտ էլ դատական համակարգն այնպիսին չէ, որ մի ամսվա մեջ պատասխան տա եւ արդյունքում 5000 դրամ տուգանքի համար վարորդը բողոքելուց կամ ընկնում է քաշքշուկի մեջ, կամ ընդհանրապես խուսափում է բողոք ներկայացնելուց»,- իր խոսքը եզրափակեց նա:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930