«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 17-ին ժամը 10.00-24.00 կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի` Ն. Դումանի, Բարբյուսի, Կալենցի, Արաբկիրի 38-րդ փողոցների, Հակոբյան փող. 3-րդ շենքի` ներառյալ կոտորակները ջրամատակարարումը:
Նույն օրը` ժամը 10.00-22.00 կդադարեցվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի` Արարատյան 2-րդ զանգվածի, Դուրյան, Շրջանային, Վանտյան փողոցների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
«Երևան Ջուր» ՓԲԸ