Նրան խոստացել են լուծում գտնել Մնջախաղի թատրոնի շենքի վերաբերյալ
Aravot.am-ը Երեւանի Մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ժիրայր Դադասյանից հետաքրքրվեց՝ արդյոք մտավորականների հետ վարչապետի հանդիպման ժամանակ բարձրացրել է իրենց թատրոնի շենքի հարցը: «Ի՞նչ եք կարծում, ես նման առիթը բաց կթողնեի՞»,-ասաց պարոն Դադասյանը:
Ապա հավելեց. «Անկեղծ ասած, այնպիսի տպավորություն ստացա, որ կա շատ լուրջ դիրքորոշում եւ կամք՝ այդ հարցը լուծելու, ինչը շատ ուրախացրեց, եւ քանի որ տարբեր ուղղություններով ենք փորձում լուծում գտնել, այդ թվում նաեւ քաղաքաշինության նախարարի հետ տարբերակներ փնտրել, հիմա որոշվեց, որ բոլոր ուժերը մեկտեղվեն, եւ լուծումը տրվի:
Վարչապետի կողմից շատ դրական տրամադրվածություն կար, ես առաջարկեցի, որ Ծաղկաձորի մեր փառատոնի բյուջեն վերանայվի, ինքն էլ առաջարկեց, որ այն ամենամյա դարձվի: Նախկինում ինքը մասնակցել էր եւ ինքն էր առաջարկել: Շատ տպավորված եմ հանդիպումից, կառուցողական եւ ջերմ, հասկանալի լեզվով խոսող մարդկանց մթնոլորտ էր…»:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ