Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկ Կյուրեղյանի հայրը` որդու դատավճռի մասին (Տեսանյութ) 

Սեպտեմբեր 15,2015 14:16

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայկ Կյուրեղյանը դատապարտվեց 9 տարի ազատազրկման: Հիշեցնենք, որ նա մեղադրվում է Շանթ Հարությունյանի և ընկերների դատավարության մեկնարկին բողոքի ակցիա իրականացնելիս ոստիկանի նկատմամբ վտանգավոր բռնություն գործադրելու մեջ: Հայկ Կյուրեղյանն օդամղիչ ատրճանակով կրակել էր ոստիկանների ուղղությամբ:

Aravot.am-ը Հայկ Կյուրեղյանի հորից` Արմենակ Կյուրեղյանից, հետաքրքրվեց` դատավճիռը բողոքարկելո՞ւ են: Նա ասաց, որ միայն Հայկի հետ խորհրդակցելուց հետո կկարողանա որոշում կայացել:

Դառնալով որդու դեմ կայացված դատավճռին` պարոն Կյուրեղյանն այն  որակեց քաղաքական վրեժխնդրություն ու նկատեց. «Ուզում են ցույց տալ, որ իրենք ուժեղ են, բայց դա խոսում է նրանց թուլության մասին: Սա ցույց է տալիս, թե ինչ անօրինականություններ են տեղի ունենում,  ինչպես են օլիգարխները պետական իշխանութունն անտեսելով քայլեր կատարում: Հայկն իր ճառում ասաց` մարդ են գողանում, մարդ ծեծում… մարդկանց մի խումբ է նստած այնտեղ, որ մտածում է միայն իր շահերի ու գրպանի մասին: Ժողովուրդն ընդհանրապես խաղից դուրս վիճակում է գտնվում»: Արմենակ Կյուրեղյանը նշեց, որ մինչև տղայի դատավճռի հրապարակումը հույս էլ չի ունեցել, թե վերանայում է լինելու, քանի որ գիտի, թե որ երկրում է ապրում և ինչ դատարաններ են գործում:Kyurexyan-4Kyurexyan-2

Նշենք, որ Հայկ Կյուրեղյանի գործով անցել են միայն ոստիկանական ցուցմունքները: Դեպքի ականատես, Հիմնադիր խորհրդարանի անդամ Ֆելիքս Հայրապետյանը նշեց, թե ակցիայի իրականացման օրն ինքը ներկա է եղել, սակայն իրեն որպես վկա չեն հարցաքննել: Նույնիսկ այդ հարցը բաձրացրել է դատավորի առաջ, բայց ապարդյուն: Ֆելիքս Հայրապետյանը պատմեց, որ հակառակ ներկայացվածի` ոստիկաններից ոչ մեկի մոտ ինքն արյուն այդ օրը չի նկատել ու պատճառաբանում, թե արյունոտ վիճակում սովորական մահկանացուների համար շտապօգնություն են կանչում, ինչը չի արվել: Կամ, որ պնդում են, թե հրեշտակներից մեկի ականջօղն է Հայկը պոկել, պարոն Հայրապետյանը վստահեցնում է, որ դա չի համապատասխանում իրականությանը, քանի որ Հայկը մեքենայից ընկել է ու իրեն ձերբակալել են:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930